Յելի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ չափից ավելի աղի ուտելիքի օգտագործումը բարձրացնում է PRDM1-S սպիտակուցի ակտիվությունը, ինչը կարող է խախտել Т-բջիջների աշխատանքը եւ հանգեցնել իմունային կարգավորման խափանման՝ կապված ցրված սկլերոզի եւ այլ հիվանդությունների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine-ում (STM)։
Գիտնականները բացատրել են, որ աուտոիմունային հիվանդությունները, ինչպիսին են ռեւմատոիդ արթրիտը եւ գայլախտը, պայմանավորված են գենետիկ գործոններով եւ շրջակա միջավայի գործոններով, օրինակ՝ վիտամին D-ի եւ ճարպաթթուների անբավարարությամբ։ Վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ աղի ակտիվ օգտագործումը նպաստում է նաեւ ցրված սկլերոզի առաջացմանը։
Նոր հետազոտության ընթացքում պարզվել է, որ ցրված սկլերոզ ունեցող պացիենտների մոտ բարձր է PRDM1-S գենի եւ համանուն սպիտակուցի ակտիվությունը։ Այն մասնակցում է իմունային ֆունկցիայի կարգավորմանը։ Գիտնականները հայտնաբերել են, որ PRDM1-S-ը վարում է աղի հանդեպ զգայուն SGK-1 ֆերմենտի ուժեղացված արտադրություն, ինչը հանգեցնում է Т-բջիջների կարգավորող աշխատանքի խախտումների։ Աղի ուտելիքի չարաշահման դեպքում այդ բջիջները դադարում են կանխել աուտոիմունային հիվանդությունները։
Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները կարող են դառնալ նոր դեղերի ստեղծման հիմք նման պաթոլոգիաների վերացման համար։ Ամենայն հավանականությամբ, դրանց ազդեցությունը PRDM1-S-ի ակտիվության ճնշումը կլինի։






