Լեսթերի համալսարանի շրջակա միջավայրի պահպանության գծով փորձագետների ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են Environmental Health Perspectives ամսագրում, ցույց են տալիս, որ գիշերը ինքնաթիռների աղմուկին ենթարկված մարդիկ ավելի շատ են անհանգստանում քնի ժամանակ եւ խախտվում է նրանց քնի ռիթմը, եթե անգամ քունը լիարժեք է եղել։
Գիտնականներն օգտագործել են UK Biobank-ի հետազոտությունը՝ պարզելու համար ավելի քան 80 000 մարդկանց տվյալները, որոնք ապրում են չորս խոշոր օդանավակայանների (Լոնդոն Հիթրոու, Լոնդոն Գաթվիկ, Մանչեսթր եւ Բիրմինգհեմ) մոտ Անգլիայում։
Քնի մակարդակը չափելու համար հետազոտողները օգտագործել են կրիչ սարքեր (ժամացույցի չափի), որոնք հետեւել են շարժմանը քնի ժամանակ՝ մեթոդ, որը կոչվում է ակտիմետրիա։ 2013-2015թթ. շրջանում ակտիմետրիայի տվյալներ են հավաքվել մասնակիցների մոտ 20 տոկոսից։ Նրանք օգտագոծել են նաեւ հարցաթերթիկներ՝ հավաքված 2006-2013թթ., որոնցում մարդիկ տեղեկացրել են իրենց քնի որակի մասին, թե որքան են քնել եւ արդյոք ննջել են ցերեկը։
Ինքնաթիռների աղմուկի մակարդակը, որին ենթարկվել է յուրաքանչյուր մարդ, գնահատվել է աղմուկի քարտեզների օգնությամբ՝ կազմված Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի վարչության կողմից։ Քարտեզները ցույց են տվել, թե որքան բարձր է եղել ինքնաթիռների աղմուկը (դեցիբելներով) 2011թ. օդանավակայանների մոտ, եւ դրանք համադրվել են մասնակիցների ապրելու վայրի տվյալների հետ։ Նրանց քունը, ովքեր ենթարկվել են աղմուկի ավելի բարձր մակարդակի ազդեցությանը գիշերային ժամերին, կազմել է 55 դեցիբել կամ ավելի, այն համեմատվել է այն բանի հետ, որ աղմուկի մակարդակը գիշերը 45 դեցիբելից պակաս է եղել։ Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել այլ գործոններ, որոնք կարող են ազդել քնի վրա, ինչպիսին են տարիքը, սեռը, էթնիկ պատկանելությունը, եկամուտը, ֆիզիկական ակտիվությունը եւ շրջակա միջավայի պայմմանները։ Ինքնաթիռների աղմուկի ավելի բարձր մակարդակը գիշերը (55 դեցիբել եւ ավելի) կապված է եղել քնի ժամանակ բարձր շարժունության հետ, ինչը քնի խախտման նշան է։ Աղմուկի ենթարկված մասնակիցների մոտ նկատվել են նաեւ քուն-արթնացում ցիկլի խանգարումներ, ինչը նշանակել է, որ նրանց քնի ցերեկային ռիթմը այնքան էլ կանոնավոր չի եղել։






