Կլիմայի գլոբալ փոփոխությունը մինչև 2100 թվականը կարող է մեծացնել փորլուծության պատճառով հոսպիտալացումների թիվը, նույնիսկ եթե տաքացումը պահպանվի մինչև 2 աստիճան ըստ Ցելսիուսի: Դրա մասին են վկայում PLOS Neglected Tropical Diseases հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքները։

Հետազոտողները վերլուծել են՝ արդյոք աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկի՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ամենօրյա տեղումները, խոնավությունը և ջերմաստիճանն անդրադարձել են փորլուծության պատճառով հիվանդանոցներ տեղափոխվելու վիճակագրության վրա: Դաքքայի քաղաքացիները հաճախ տառապում են փորլուծության բռնկումներից:

Գիտնականներն ուսումնասիրել են 1981-2010 թվականներին փորլուծության երեք միլիոն դեպքերի տվյալները:  Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի տաք ջերմաստիճանը զգալիորեն մեծացնում է փորլուծության վտանգը բոլոր տարիքային խմբերում: Եթե ​​աշխարհին հաջողվի հասնել Փարիզի համաձայնագրին և թույլ չտալ, որ օդի ջերմաստիճանը անգամ 1,5-ից 2 աստիճան ըստ Ցելսիուսից ավելի չբարձրանա, փորլուծության պատճառով հոսպիտալացումները մինչև դարավերջ կավելանան 4,5%-ից և կհասնեն մինչև 7,4%-ի:

Հատկապես խոցելի կլինեն երեխաները, որոնց հոսպիտալացման մակարդակը, հավանաբար, 5,7%-ից կաճի և կհասնի մինչև 9,4%: Փորլուծությունն այժմ աշխարհում երեխաների մահացության երրորդ հիմնական պատճառն է: Աշխատանքն ընդգծում է հոսպիտալացումների հնարավոր ավելացման համար Դաքքային հանգամանալից  նախապատրաստելու կարևորությունը: