Չինաստան Ֆուդանի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ Դաունի համախտանիշով երեխա բեղմնավորելու վտանգը մեծանում է 40 տարեկանից բարձր և 20 տարեկանից ցածր հայրերի շրջանում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics հանդեսում:

Հետազոտողները տվյալների հավաքել են Դաունի համախտանիշի նախածննդյան և հետծննդյան ախտորոշման վերաբերյալ Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ 2012 թվականից պտղի ամենատարածված քրոմոսոմային անոմալիաների ռիսկը գնահատելու թեստավորումն անվճար է եղել: Ընդհանուր առմամբ, գիտնականները վերլուծել են ավելի քան երկու միլիոն ծնունդներ և Դաունի համախտանիշով ծնված երեխաների 2480 դեպք հայտնաբերել:

Բացի դրանից, հետազոտողները ճշգրտել են արդյունքները՝ հարմարեցնելու համար նման պաթոլոգիայի ռիսկի վրա ազդող այլ հայտնի գործոններին: Այդ գործոնների թվին են պատկանում երեխայի սեռը, մոր կրթական մակարդակը և հիվանդության պատմության ընթացքում վիժումների քանակը:

Գիտնականները պարզել են, որ 40-ից բարձր կամ 20 տարեկանից ցածր հայրերի՝ Դաունի համախտանիշով երեխա բեղմնավորելու հավանականություն առնաձնապես մեծ է: Հետազոտողները նշել են, որ լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ՝ այս եզրահանգումը հաստատելու համար: