Մարդու աղիքային բջիջներում հայտնաբերվել են սննդանյութերի սենսորային մոլեկուլներ: Դրանք ընդունակ են կարգավորել մարսողությունն ու ախորժակը, դա ցույց է տվել հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science բժշկագիտական հանդեսում:
Երբ մարդը սնունդ է ընդունում, նրա աղիներում արտազատվում են ախորժակը վերահսկելու համար կարևոր հորմոններ։ Այդ հորմոններից մեկի դեղերի նմանակող գործողության ամենահայտնի օրինակներից մեկն «Օզեմպիկ»-ն է:
Գիտնականները երկար ժամանակ փորձել են գտնել աղիքային հորմոնների արտազատման համար պատասխանատու մոլեկուլները։ Հորմոնների փոխարեն այս մոլեկուլների թիրախավորումը կօգներ բազմաթիվ հիվանդությունների դեմ արդյունավետ դեղամիջոցներ մշակել: Սակայն հետազոտությունը հիմնականում արվել է մկների վրա:
Նոր աշխատանքում գիտնականներն օգտագործել են մարդու օրգանոիդներ։ Մարդու օրգանների այս մինի տարբերակները պարունակում են նույն տեսակի բջիջներ, ինչ բուն օրգանը: Կենսաբանները աղիքային հորմոնների արտազատմանը մասնակցող բազմաթիվ մոլեկուլներ են հայտնաբերել։ Նրանք ցույց են տվել, որ այդ մոլեկուլները արգելափակման ժամանակ հորմոնների արտազատումը դադարել է։ Դա հաստատում է հայտնաբերված մոլեկուլների կարևորությունը:
Ապագայում հայտնաբերված մոլեկուլները մետաբոլիկ հիվանդությունների և աղիքային շարժունակության խանգարումների դեմ կարող են թիրախ դառնալ «Օզեմպիկ»-ի և այլ դեղամիջոցների այլընտրանքների համար: Բժիշկները հորմոնների ազդեցությունը նմանակելու փոխարեն կկարողանան բարձրացնել ցանկալի աղիքային հորմոնների մակարդակը:






