ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի եւ Հռոմի Տոր Վերգատա համալսարանի (Իտալիա) գիտնականների միջազգային խումբը ստեղծել է սինթետիկ գեներ, որոնք կարող են վերածվել մոդուլային բլոկների ներբջջային կառույցների։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) ամսագրում։

Բարդ օրգանիզմները զարգանում են մեկ բջջից հետեւողական բաժանման եւ դիֆերենցման միջոցով։ Այդ պրոցեսներին մասնակցում են բազմաթիվ բիոմոլեկուլներ, որոնք համակարգվում են գեների կասկադներով, որոնք կառավարում են ակտիվացման ժամանակն ու տեղը։

Մոլեկուլյար ազդանշանները գործի են դնում գեների շարքերի հավաքումը որոշակի կարգով։ Օրինակ, պտղաճանճերի մոտ այդ մեխանիզմը կառավարում է մարմնի հատվածների ձեւավորումը։

Նոր հետազոտությունում գիտնականները օգտագործել են ԴՆԹ-սալիկների շինարարական բլոկները, որոնք գոյացել են ԴՆԹ մի քանի սինթետիկ թելերից։ Այնուհետեւ նրանք ստեղծել են լուծույթ՝ գոյացնելով միկրոնային ծավալի խողովակաձեւ կառույցներ։

Կառույցները ձեւավորվել են  միայն ՌՆԹ որոշակի մոլեկուլի ներկայությամբ, որը գործի է դրել պրոցեսը։ ՌՆԹ մեկ այլ թրիգեր-մոլեկուլ նույնպես կարողացել է հավաքել ստացված կառույցը։

Հետազոտողները նաեւ ծրագրավորել են տարբեր սինթետիկ գեներ ազդանշանային ՌՆԹ-ների համար որոշակի ժամանակում։ Արդյունքում՝ ստացվել է արհեստական գենետիկ կասկադ, որը կարող է կառավարել ԴՆԹ կառույցների ձեւավորումն ու քայքայումը։

Գիտնականների խոսքով՝ իրենց հայտնագործությունը կարող է կիրառվել սինթետիկ կենսաբանությունում, բժշկության եւ կենսատեխնոլոգիաների մեջ։