Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոգենիկ (ցածր ածխաջրային) սննդակարգը կարող է կարգավորել դաշտանի ինտենսիվությունը և հաճախականությունը մինչև դաշտանադադարը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել է 31,5 տարեկան միջին տարիքի 19 կին: Մասնակիցները թևակոխեցին պարադաշտանադադարային փուլ։ Այդպես է կոչվում կնոջ կյանքի այն ժամանակաշրջանը, երբ հայտնվում են դաշտանադադարի առաջին նշանները՝ ընդհուպ վերջին ինքնուրույն դաշտանը:

Վեց շաբաթ տևած փորձի համար ձևավորվել է երեք խումբ՝ մեկը օրական երկու անգամ հետևել է կետո սննդակարգի՝ կետոգենիկ աղերով, մյուսը հետևել է կետո սննդակարգին և չի ընդունել հավելումներ, իսկ երրորդը՝ ցածր յուղայնությամբ սննդակարգ: Բոլոր խմբերում օգտագործված ազոտի և կալորիաների քանակը նույնն էր:

Կետո (կետոգենիկ) սննդակարգը սնուցման մի տեսակ է, որը ներառում է ածխաջրերի գրեթե ամբողջական մերժում՝ հօգուտ ճարպերի։ Այս սննդակարգի առանձնահատկությունն այն է, որ օրգանիզմը որպես էներգիա օգտագործում է կետոններ՝ փոքր մոլեկուլներ, որոնք լյարդը արտազատում է ճարպից։ Դրանք ծառայում են որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր հյուսվածքների համար ծոմապահության և տևական ֆիզիկական ակտիվության ընթացքում։

Մասնակիցները հայտնել են դաշտանի հաճախականության կամ ինտենսիվության ցանկացած փոփոխության մասին 14-րդ, 28-րդ և 42-րդ օրերին: Հետազոտության ավարտին պարզվել է, որ կետո սննդակարգին հետևող վեց կանայք երկար ընդմիջումից հետո վերսկսել են դաշտանը։ Ցածր յուղայնությամբ սնունդ օգտագործած փորձարկվողները հայտնել են նմանատիպ փոփոխությունների մասին:

Գիտնականները ենթադրում են, որ կետո սննդակարգն դաշտանային ֆիզիոլոգիայի վրա յուրահատուկ ազդեցություն ունի և օգնում է հետաձգել դաշտանադադարի սկիզբը, հնարավոր է, որ կետոնային մարմինների ազդեցության պատճառով: Պարզելու համար՝ ինչ մեխանիզմներ են ընկած այս ազդեցության հիմքում, լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ։