Հետազոտությունը ցույց է տվել, որ դիաբետի նոր դեղամիջոցը կարող է նվազեցնել երիկամներում քարի առաջացման վտանգը։ Կանագլիֆլոզինը եւ դապագլիֆլոզինը օգնում են օրգանիզմին դուրս բերել ավելորդ հեղուկը՝ այդ կերպ այնպիսի օրգաններին, ինչպիսին են երիկամները, թույլ տալով ավելի արդյունավետ գործել։
Փորձագետներն ասում են, որ դեղերը պետք է դառնան նշանակման առաջին միջոցները ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար, գրել է Daily Mail-ը։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարային դիաբետ ունեցող պացիենտների մոտ, որոնք ամեն օր հայտնի SGLT2 հաբեր են ընդունում, վաղ մահվան կամ հոսպիտալացման վտանգը նվազում է ավելի քան մեկ քառորդով։
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր ընդունում են SGLT-2 դեղահաբեր, նույնպես անհամեմատ ավելի քիչ են ենթակա այլ հիվանդություններով հիվանդանալու վտանգին, ինչպիսին է հոդացավը պոդագրայի պատճառով։
Այս դեղերը կարող են կարեւոր դեր խաղալ դիաբետ ունեցողներին առողջ կենսակերպ վարելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։
Հետազոտության ընթացքում Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները մեկ տարի հետեւել են 20 000 դիաբետ ունեցողների։ Նրանց մոտ, ովքեր ընդունել են կանագլիֆլոզին կամ դապագլիֆլոզին, երիկամներում քարերի առաջացման կամ պոդագրայի հավանականությունը 30 տոկոսով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն ընդունել այդ դեղերը։






