Օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպաթթուների օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի 19 տեսակների առաջացման հավանականությունը։ Այս մասին է վկայում International Journal of Cancer (IJC) ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 250 հազար մարդու տվյալներ։ Դիտարկումների 10 տարիների ընթացքում քաղցկեղ է առաջացել մոտ 30 հազար պացիենտների մոտ։ Օմեգա 3-ի եւ օմեգա-6-ի ավելի բարձր մակարդակները արյան մեջ կապված են եղել քաղցկեղի առաջացման ավելի ցածր վտանգի հետ։

Օմեգա-3-ի ավելի բարձր մակարդակ օգտագործած մասնակիցներն ավելի հազվադեպ են տառապել հաստ աղիքի, ստամոքսի եւ աղեստամոքսային տրակտի այլ ուռուցքներից, ինչպես նաեւ թոքերի քաղցկեղից։

Օմեգա-6-ի բարձր մակարդակը կապված է եղել քաղցկեղի 14 տեսակների ավելի փոքր վտանգի հետ, ներառյալ ուղեղի, մաշկի, միզապարկի եւ այլ օրգանների քաղցկեղները։

Որոշ այլ հետազոտություններ կապ են հայտնաբերել ճարպաթթուների բարձր մակարդակի եւ քաղցկեղի հավանականության նվազման միջեւ։ Սակայն ոչ մի աշխատանք չի կարողացել պարզել, թե արդյոք ճարպաթթուները նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը, թե բարձրացնում են ողջ մնալու հավանականությունը դրա հայտնաբերումից հետո։

Չնայած պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ, հեղինակները կարծում են, որ մարդիկ պետք է կենտրոնանան սննդից ճարպաթթուներ ստանալու վրա։ Դրանք պարունակվում են յուղոտ ձկնատեսակներում, ընկույզներում եւ որոշ բուսայուղերում։ Օմեգա 3-ի եւ օմեգա-6-ի էֆեկտը կախված չի եղել մարդու քաշից, ալկոհոլի օգտագործումից կամ ֆիզիկական ակտիվությունից։ Սակայն երիտասարդները, հատկապես կանայք, ավելի մեծ օգուտ են ստացել լեղաթթուների ավելի բարձր մակարդակից։