Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները Experimental Neurology հանդեսում հրապարակված հոդվածում պատմել են, որ վնասված օպտիկական նյարդերը պատշաճ բուժման դեպքում կարող են կրկին ներաճել գլխուղեղին: Մկների վրա արված փորձերի արդյունքները կարող են կուրության տարածված պատճառի ապաքինման հնարավորության հանգեցնել:

Ավտոմոբիլային  վթարների և դժբախտ պատահարների հետևանքով օպտիկական նյարդի բութ վնասվածքը կարող է հանգեցնել կուրության: Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, գլաուկոման կարող է նմանատիպ վնաս հասցնել օպտիկական նյարդին և աշխարհում կուրության երկրորդ հիմնական պատճառն է: Բութ վնասվածքից և գլաուկոմայից տեսողության կորուստը սովորաբար անդառնալի է, քանի որ վնասված նյարդերը հազվադեպ են վերականգնվում: Սակայն Կալիֆոռնիայի համալսարանին առընթեր բժշկական դպրոցի նյարդակենսաբան Էֆրաիմ Տրախտենբերգի և նրա լաբորատորիայի անդամների, նրանց թվում՝ Ագնեշկա Լուկոմսկայի (ներկայում Վարշավայի համալսարանի պրոֆեսոր), Բրյուս Ռեոմի (ներկայում Դարթմութ բժշկական կենտրոնի օրդինատոր բժիշկ) և, բժշկական գիտությունների թեկնածու Մեթյու Ֆրոսթի վերջին հայտնագործությունները հույս են ներշնչում, որ նյարդային վնասվածքը հնարավոր է վերականգնել:

Ներարկված պեպտիդի՝ ավելի մեծ սպիտակուցի մի փոքր հատվածի օգնությամբ թիմը մկների վնասված օպտիկական նյարդերի նյարդային բջիջներին կարողացավ ստիպել վերստին աճել վնասված տարածքից ընդհուպ ուղեղի օպտիկական խիազմը: Տեսողական խիազմը զգում է լույսը և վերահսկում է օրգանիզմի օրական ռիթմերը: Սա ուղեղում առաջին տեղն է, որին դիպչում է տեսողական նյարդը: Մոտ վեց շաբաթ պահանջվեց, որպեսզի վնասված նյարդային բջիջները միասին աճեն դեպի օպտիկական ճեղքվածք: Անհայտ է, թե որքան կաճեին, եթե փորձն ավելի երկար տևեր։ «Մենք պետք է ավելի երկար փորձարկումներ կատարենք՝ առնվազն երեք ամիս, որպեսզի հասնենք ուղեղի այլ թիրախներին»,-ասում է Տրախտենբերգը: