Նոր հետազոտության համաձայն՝ անցած տարի ԱՄՆ-ում ճարպակալման մակարդակն իջել է մեկ տասնամյակում առաջին անգամ, ինչը համընկել է GLP-1 հորմոն (գլյուկագոնանման պեպտիդ-1- խմբ.) պարունակող քաշի նվազման դեղերի օգտագործման աճի հետ։
17 մլն մեծահասակների մասին տվյալները ցույց են տվել, որ ճարպակալման մակարդակը, որն ավելանում է երկար տարիների ընթացքում, նվազել է՝ 2021թ. 46,2 տոկոսից 20123թ. հասնելով 45,6 տոկոսի, տեղեկացրել են Հարվարդի համալսարանի հետազոտողները։
Ճարպակալումը սահմանվում է որպես մարմնի զանգվածի ինդեքս 30 կամ ավելի բարձր։ Կտրուկ ավելացել է GLP-1 պարունակող դեղերի, ինչպիսին են Wegovy-ն եւ Zepbound-ը, օգտագործումը, չնայած հետազոտողները հայտնել են, որ պատճառահետեւանքային կապն այս երկու միտումների միջեւ անհնար է։
Հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ Բենջամին Ռեյդերի ղեկավարությամբ, հրապարակվել են JAMA Health Forum ամսագրում։
Ինչպես նշել է Ռեյդերի թիմը, ԱՄՆ-ում ճարպակալման մակարդակը ավելացել է մի քանի տասնամյակների ընթացքում։
Որոշ կանխատեսումների համաձայն՝ «այդ հետագիծը կպահպանվի, ոմանք նաեւ կայունացում են կանխատեսում»։
Սակայն շուկայում այնպիսի դեղամիջոցների հայտնվելը, որոնք GLP-1 սեմագլուտիդ են պարունակում (Ozempic, Wegovy) եւ տիրզեպատիդ (Mounjaro, Zepbound), գուցե անսպասելի նոր գործոն է դարձել վերջին տարիներին։






