Գիտնականները պարզել են, որ աղտոտված օդը շնչելը կարող է մեծացնել վտանգավոր թրոմբների՝ արենախիցքի գոյացման վտանգը։
Նոր հետազոտության ընթացքում օդի երկարատև աղտոտվածության ենթարկված մարդկանց շրջանում երակային թրոմբոզ ախտորոշվելու հավանականությունն ավելի մեծ է:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են բժշկագիտական Blood հանդեսում։
Գոյություն ունի երակային թրոմբոզի երկու տեսակ՝ խոր երակային թրոմբոզ, երբ արյան թրոմբ է ձևավորվում ոտքի կամ ձեռքի խոր երակում և թոքային էմբոլիա, երբ արյան մակարդուկն առանձնանում է և շարժվում դեպի թոքեր։ Երկուսն էլ անչափ վտանգավոր են կյանքի համար:
Գիտնականները հետևել են ԱՄՆ վեց քաղաքներից մեկում կամ այդ քաղաքկների մոտակայքում բնակվող գրեթե 670 մեծահասակների, դիտարկելով նրանց առողջական վիճակն և օդի որակը: Նրանցից մոտ 250-ը 17 տարվա ընթացքում հոսպիտալացվել են երակային թրոմբոզ ախտանիշով։ Էլեկտրակայաններից և անտառային հրդեհներից առաջացած մանր կոշտ մասնիկների բարձր մակարդակի ազդեցության ենթարկված հետազոտության մասնակիցների շրջանում արյան թրոմբի առաջացման վտանգի հավանականությունը 39%-ով մեծ է:
Ազոտի օքսիդի և ազոտի երկօքսիդի (առավել հաճախ՝ մեքենաների արտանետվող գազերի) ազդեցությանը մշտապես ենթարկվածերի շրջանում արյան թրոմբի առաջացման վտանգը 121%-174%-ով ավելի հավանական է եղել:
Հետազոտության հեղինակներն նշել են, որ վերոնշյալ արդյունքները լրացնւմ են օդի աղտոտվածության՝ առողջության վրա բացասական ազդեցությունների կուտակված տվյալները:






