Վիրուսաբանների, էկոլոգների և կենդանաբանների միջազգային խումբը բացահայտել է հեպատիտ E վիրուսի էվոլյուցիոն ծագումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) բժշկագիտական հանդեսում։
Գիտնականները վիրուսի գեներ են որոնել կաթնասունների գենոմային տվյալների բազաներում, միաժամանակ հետազոտել են Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի 108 կենդանատեսակներից հավաքված լյարդի ավելի քան 2,5 հազար նմուշներ: Հետազոտողները պարզել են, որ լյարդի 14 կենդանատեսակներին պատկանող 63 նմուշներ պարունակում են հերպեսի վիրուսի ՌՆԹ: Դա գիտնականներին հնարավորություն ընձեռեց հեպատիտի վիրուսի էվոլյուցիայի վերաբերյալ նոր տվյալներ բացահայտել:
Գիտնականները նույնականացրել են չղջիկների, խոզուկների և կրծողների շրջանում հայտնաբերված հերպեսի վիրուսի 24 եզակի գենոմներ: Վերջիններս առանցքային դեր են խաղում վիրուսի տարածման և դրա էվոլյուցիայի մեջ՝ շնորհիվ գենետիկական ամենամեծ բազմազանության, որը գիտնականներին հաջողվել է բացահայտել:
Հետազոտությունը նշում է, որ մարդկանց առնչվող հեպատիտ E վիրուսը կարող է առաջանալ կրծողների հեռավոր էվոլյուցիոն արմատներով կճղակավոր կենդանիներից:






