Համաձայն Arthritis Care & Research ամսագրում հրապարակված նոր հետազոտության, ռևմատոիդ արթրիտը (ՌԱ) կապված է սրտի անբավարարության ենթատեսակների զարգացման ավելի բարձր հաճախականության հետ:
Բոստոնի Բրիգամի հիվանդանոցի բժիշկ Յումեկո Կավանոն և նրա գործընկերները գնահատել են ռևմատոիդ արթրիտով հիվանդների մոտ սրտի անբավարարության ենթատեսակների զարգացման ռիսկը, համեմատած ՌԱ-ով չտառապող մարդկանց ստուգողական խմբի հետ։
Հետազոտությանը մասնակցել է ՌԱ-ով 1445 հիվանդ և առանց ՌԱ-ի ստուգողական խմբի համեմատելի 4335 հիվանդ:
Հետազոտողները պարզել են, որ սրտի անբավարարությունը արտամղման պահպանված ֆրակցիայով (գլխավոր պոմպային խցիկում արյան տոկոսի բաժինը, որն արտանետվում է յուրաքանչյուր սրտի բաբախումով) սրտի անբավարարության ամենատարածված ենթատեսակն է երկու խմբերում (65% ՌԱ-ի դեպքում, 59% առանց ՌԱ-ի):
ՌԱ-ով հիվանդներն ունեին սրտի անբավարարության զարգացման ավելի բարձր ռիսկ, քան առանց ՌԱ հիվանդները (ռիսկի գործակիցը՝ 1.79), հաշվի առնելով սրտանոթային հիվանդությունների հավանականության գործոնները: ՌԱ-ով հիվանդների մոտ նկատվել է նաև արտամղման ֆրակցիայի ավելի բարձր մակարդակ (ռիսկի գործակիցը՝ 1.99):
«Պարզվել է, որ բարձր ռիսկը պայմանավորված է արտամղման ֆրակցիայով, ինչը հաստատում է արտամղման ֆրակցիայի դեպքում բորբոքման դերը և ընդգծում ՌԱ-ի դեպքում այդ հավելյալ ռիսկի վերացման պոտենցիալ հնարավորությունները։
Քանի որ բորբոքումը կարելի է ձևափոխել հակաբորբոքային դեղամիջոցներով, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար, թե արդյոք բուժման հակաբորբոքային մեթոդները կարող են նվազեցնել արտամղման ֆրակցիայի զարգացման ռիսկը ՌԱ-ով հիվանդների և քրոնիկ բորբոքում ունեցող այլ անձանց մոտ»,- նշել են գիտնականները:






