Գիտնականները պարզել են, որ ուղեղի կաթված ստացած կանայք տղամարդկանցից ավելի հազվադեպ են ուղեղի կաթվածի կրկնման հավանականությունը նվազեցնող դեղորայք ընդունում:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք 80%-ով ավելի հաճախ են հայտնում, որ չեն ընդունում խոլեստերինն իջեցնող դեղամիջոցներ, ինչպես պատվիրել են բժիշկները: Նրանք միաժամանակ 53%-ով ավելի հազվադեպ են ընդունում ուղեղի նոր կաթվածի կանխող և արյունը նոսրացնող դեղամիջոցներ, հայտնում են հետազոտողները Journal of the American Heart Association հանդեսում:
Գիտնականներիը թիմը հատուկ դիտարկել է ավելի քան 1300 հիվանդների գրառումները, ովքեր իրենց առաջին ուղեղի կաթվածը ստացել են 2008-2019 թվականներին:
Հետազոտողները պարզել են, որ տարիքով ավելի մեծ, ամուսնացած կամ մասնավոր բժշկական ապահովագրություն չունեցող կանայք նույնպես ավելի հաճախ են բաց թողել նախատեսված դեղորայքը:
«Մեր արդյունքները զգալի տարբերություններ են ցույց տալիս այդ դեղերը կանոնավոր կերպով ընդունելու վերաբերյալ տղամարդկանց և կանանց զեկույցներում, հատկապես մեքսիկացի ամերիկացիների շրջանում», - ասում է Միչիգանի համալսարանի համաճարակաբանության և նյարդաբանության պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ Լինդա Լիսաբեթը:
«Կլինիկայի բժիշկները կարող են դիտարկել սքրինինգի անցկացման հնարավորությունը նշված գործոնների առկայության դեպքում և քննարկել դեղորայքի չափաբաժինները բաց չթողնելու կարևորությունը հիվանդներին այս դեղամիջոցները նշանակելիս՝ կրկնվող ուղեղի կաթվածի ռիսկը նվազեցնելու համար»:






