Գիտնականները փորձում են ալկոհոլիզմի ռիսկերը բացահայտելու մատչելի մեթոդներ գտնել։ Վերջերս կատարված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Human Biology ամսագրում, հետաքրքիր կապ է բացահայտել մատների համաչափության և վատ սովորությունների, մասնավորապես՝ ալկոհոլ օգտագործելու հակման միջև։

Հետազոտությունը հեղինակել են բրիտանական Սուոնսի համալսարանի և Լոձի լեհական բժշկական համալսարանի մասնագետները։ Գիտնականներն իրենց աշխատանքում հիմնվել են այն վարկածի վրա, որ հորմոնները, որոնք սկսում են գործել պտղի վրա դեռևս արգանդում, ազդում են նրա բնավորության և նախասիրությունների, այդ թվում՝ ալկոհոլի նկատմամբ, վրա, հաղորդում է Planet Today-ը։

Այս տարբերակը ստուգելու համար մասնագետները փորձարկում են կազմակերպել ուսանողների մեծ խմբի մասնակցությամբ: Արդյունքները հետաքրքիր էին. այն մասնակիցները, ում մատնեմատերն ավելի երկար էին, քան ցուցամատները, ավելի հաճախ էին ալկոհոլ օգտագործում։

Դա պայմանավորված է արական հորմոնի տեստոստերոնի բարձր մակարդակով, որը ձևավորվում է դեռ մոր արգանդում։ Այս հատկանիշը նույնն է երկու սեռերի դեպքում, ինչը նպաստում է ապագայում ալկոհոլի հանդեպ հակման մեծացմանը: