Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի մեջ պարունակվող լիկոպեն կոչվող պիգմենտը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ընդհանուր ռիսկը և թոքերի քաղցկեղից մահանալու հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Frontiers in Nutrition ամսագրում։

Լիկոպենի թերապևտիկ արդյունավետությունը գնահատելու համար գիտնականները վերլուծել են այս թեմայի վերաբերյալ նախկինում հրապարակված 121 հետազոտություն: Նրանք պարզել են, որ այս բնական նյութի մեծ օգտագործումը կապված է քաղցկեղի ընդհանուր ռիսկի զգալի կրճատման հետ:

Իրենց սննդակարգում ամենաշատ լիկոպին ունեցող մասնակիցները լավագույնս պաշտպանված են եղել քաղցկեղից: Համաձայն մետավերլուծության՝ արյան մակարդակում այս բուսական պիգմենտի յուրաքանչյուր 10 մկգ/դլ աճը նվազեցնում է քաղցկեղի ընդհանուր ռիսկը 5%-ով։

Հատկապես ուժեղ կապ է հայտնաբերվել լիկոպինի օգտագործման և շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման միջև: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ արյան մեջ լիկոպենի բարձր մակարդակը կապված է թոքերի քաղցկեղի դեպքում ավելի լավ գոյատևման հետ: