Բուժառուները մասնակցում են հետազոտության, որը, ինչպես հուսով են գիտնականները, արդյունքում ռևմատոիդ արթրիտի ապաքինման նոր միջոց կպարգևի աշխարհին, հաղորդում է BBC-ն։
AuToDeCRA-2 հետաոտությունը փորձարկում է դենդրիտային բջիջների «վերապատրաստման» հնարավորությունը, որոնք հայտնի են նաև որպես իմունային համակարգի «գեներալներ», այն առումով, որ շարքային բջիջներին կարգադրում են վերջ տալ հարձակումը բուժառուների առողջ հյուսվածքի վրա:
Պրոֆեսոր Ջոն Այզեքսը, որն ավելի քան 35 տարի ուսումնասիրում է ռևմատոիդ արթրիտը և ղեկավարում հետազոտական խումբը, կարծում է, որ գիտնականները կկարողանան սովորել «անջատել» ռևմատոիդ արթրիտը։
Հետազոտության մասնակից Քերոլ Ռոբսոնը, Ջարոու քաղաքից, ասում է, որ այս վիճակով ապրելու ամենավատ բանը ցավն է, բայց եթե հետազոտությունը կարող է օգնել թեթևացնել տառապանքը, «պարապես հիանալի կլինի»:
Հետազոտությունը, որը ֆինանսավորում են «Versus Arthritis» բարեգործական կազմակերպությունն ու Եվրոպական հանձնաժողովը, իրականացնում են Նյուքասլի համալսարանն ու Նյուքասլի հիվանդանոցները:
«Սա նորարարական աշխատանք է: Աշխարհում կան միայն նմանատիպ հետազոտություններ կատարող գիտնականներ մեկ կամ երկու խումբ», - ասում է պրոֆեսոր Այզեքսը:
Այժմ իր երկրորդ փուլում գտնվող հետազոտության ընթացքում բուժառուի արյունից վերցվում են դենդրիտային բջիջներ կոչվոx (իմունային համակարգում կարևորագույն գործառույթ կատարող) որոշակի տեսակի լեյկոցիտներ:
Պրոֆեսոր Այզեքսը պարաբանում է, որ կան տարբեր տեսակի բջիջներ, որոնք միավորվում են զինվորների բանակի նման՝ հարձակվելու վարակի կամ հիվանդության վրա: Նրանք հրահանգներ են ստանում դենդրիտային բջիջներից, որոնց պրոֆեսորն իմունային համակարգի «գեներալներ» է անվանում։
Երբ այս գեներալները վտանգ են տեսնում, ազդանշան են տալիս հարձակվելու, իսկ երբ վտանգ չկա, հանգստություն են պահպանում և բանակին հրամայում են անտեսել, այսինքն՝ չհարձակվել առողջ հյուսվածքի վրա։
Երբ այս սխեմայում ինչ-որ բան սխալ է ընթանում, և բջիջները, «գեներալի» սխալ հրահանգով, հարձակվում են առողջ հյուսվածքի վրա, առաջանում են ռևմատոիդ արթրիտի տիպի հիվանդություններ:
Հետազոտության ընթացքում բուժառուի սպիտակ արյան բջիջները մեկ շաբաթ աճեցնում են լաբորատորիայում և «վարժեցնում» վարվել «հանգիստ» գեներալ բջիջների պես, որպեսզի բուժառուին վերադարձնելիս նրանք այլևս սովորական բջիջներին բուժառուի հոդերի վրա ազդող հարձակումների մասին սխալ ազդանշան չուղարկեն:
«Ժամանակի ընթացքում այս բուժումը, «անջատելով» հիվանդությունը, կարող է զգալի օգուտներ բերել ռևմատոիդ արթրիտից տառապող մարդկանց»,-պարաբանում է պրոֆեսոր Այզեքսը:
70-ամյա նախկին բուժքույր Քերոլ Ռոբսոնը Անգլիայի մոտ 450 հաար մարդկանցից մեկն է, որոնց մոտ ախտորոշվել է ռևմատոիդ արթրիտ: Ամեն առավոտ նա արթնանում է ուժեղ ցավով: Մինչ նրա ախտորոշումը, նա, փորձելով ցավը մեղմելու միջոց գտնել՝ ձեռքերը պահում էր սառեցված ոլոռի փաթեթների մեջ:
Հիմա նա ընդունում է իմունոպրեսանտներ, որոնք, ըստ նրա, թեթևակի օգնում էին, իսկ երբ իրեն սկսեցին «մարզված» լեյկոցիտներ ներարկել, նա ասում է, որ ցավը նվաել է:
«Թե՞ միայն ես եմ հույս փայփայում, որ այդպես է: Բայց, անկեղծ ասած, ես իսկապես համարում եմ, որ վիճակս լավացել է», - ասում է նա:
«Եթե այս հետազոտությունն օգնի ռևմատոիդ արթրիտը «անջատելու» միջոց գտնել, հրաշալի կլինի: Դա արտոնություն է լինել այն ամենի մեջ, ինչը իսկապես մեծ առաջընթաց է», - ասում է Ռոբսոնը:
Ուսումնասիրությունը, որն անցկացվում է Նյուքասլում, ուշադիր հետևում են ամբողջ աշխարհի գիտնականները, քանի որ դրա արդյունքները կարող են հսկայական հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում ռևմատոիդ արթրիտից տառապող 18 միլիոն մարդկանց համար:
Եթե հետազոտությունը հաջող լինի, դրա արդյունքները, ինչպես շեշտում է Ջոն Այզեքսը, կարող են օգտագործվել այլ աուտոիմունային, մասնավորապես՝ շաքարախտի, ցրված սկլերոզի և այլ հիվանդությունների բուժման համար:
«Սա հետազոտության ոլորտ է, որը մենք նկարագրում ենք որպես իմունային համակարգի «վերապատրաստում», - ասում է պրոֆեսոր Այզեքսը:
Հետազոտության առաջին երկու փուլերը ներգրավված է փոքր թվով բուժառուներ՝ ընդամենը 32 մարդ: Եթե այս քայլերը հաջող ընթանան, հետազոտությանը մասնակցելու համար ավելի շատ բուժառուներ կհավաքագրվեն:
Բայց նույնիսկ եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, և հետազոտողները սովորեն վերապատրաստել իմունային բջիջները, ևս հինգից տասը տարի կպահանջվի, որպեսզի այս բուժումը բուժառուներին հասանելի դառնա:
Պրոֆեսոր Այզեքսը, որն իր կյանքը նվիրել է ռևմատոիդ արթրիտի համար դեղամիջոց գտնելուն, ասում է, որ ինքը և իր հետազոտողների թիմը չափազանց հպարտ կլինեն իրենց ձեռքբերումներով, եթե հաջողվի նոր բուժում մշակել:






