Ճապոնիայի Նագոյայի համալսարանին առընթեր բարձրագույն բժշկական դպրոցի ղեկավարած հետազոտական ​​թիմը մայրական բորբոքումը նորածինների նյարդային զարգացման ձգձգման հետ կապող պոտենցիալ մեխանիզմ է հայտնաբերել:

Հետազոտությունը ենթադրում է CD11c-դրական միկրոգլիաների՝ ուղեղի իմունային բջիջների դերը, որոնք կարևոր են միելինացիայի համար, նորածինների ուղեղի զարգացման մեջ:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Communications Biology հանդեսում, առաջարկում են նոր ռազմավարություններ՝ մեղմելու համարի մայրական բորբոքման երկարաժամկետ նյարդային զարգացման հետևանքները:

Հղիության ընթացքում բորբոքումն առաջանում է, երբ մոր իմունային համակարգը ակտիվանում է, սովորաբար վարակի, աուտոիմուն ռեակցիայի կամ շրջակա միջավայրի ազդեցության պատճառով: Դա կարող է բացասական հետևանքներ ունենալ երեխայի համար՝ պոտենցիալ կերպով առաջացնելով երկարատև ճանաչողական և վարքային խնդիրներ:

Այժմ Կազույա Ֆումայի և Տոմոմի Կոտանիի ղեկավարած հետազոտական ​​թիմը բացահայտել է CD11c-դրական միկրոգլիայի դերն այս գործընթացում: Միկրոգլիան՝ ուղեղի իմունային բջիջները, առանցքային դեր են խաղում միելինացիայի մեջ, այն գործընթացում, որով նյարդային մանրաթելերը պատվում են միելինով:

Միելինն անհրաժեշտ է նյարդային բջիջների համար՝ էլեկտրական ազդակների արդյունավետ փոխանցման համար:

Սկզբում գիտնականները փորձարկել են մկներին, որոնք ենթարկվել են մայրական բորբոքման:

Նրանք պարզել են, որ այդ բջիջների բազմացումը կրճատվել է: Այնուհետև, պարզելու համար, թե որքանով են կիրառելի այս բացահայտումները մարդկանց համար, հետազոտողները վերլուծել են վաղաժամ ծնված երեխաների պորտալարի արյունը, որոնք ենթարկվել են խորիոամնիոնիտի՝ հիվանդություն, որը հղիության ընթացքում բորբոքում է առաջացնում:

Դրանց նմուշներում հայտնաբերվել է IGF-1-ի՝ CD11c դրական միկրոգլիային առնչվող սպիտակուցի ավելի ցածր մակարդակ: Երբ նրանք երեխաների ենթարկել են  մագնիսառեզոնանսային շերտագրության, նկարները հաստատել են, որ ավելի հաճախ է միելինացիա հետաձգում եղել:

Այս հետազոտությունը լույս է սփռում մայրական բորբոքման և նեյրո զարգացման բարդ հարաբերությունների վրա: Հետազոտողները հույս ունեն, որ նյարդային համակարգի զարգացման մեջ CD11c-դրական միկրոգլիայի դերի ըմբռնումը թերապևտիկ նոր ռազմավարությունների մշակման կհանգեցնի: