Աղքատ եվրոպացիներն ապրում են առնվազն այնքան, որքան հարուստ ամերիկացիները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի երկար, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում:
Մարդկանց առողջությունն ու կյանքի տեւողությունը հաճախ կապված են նրանց ունեցած գումարի հետ, քանի որ հարստությունը մեծացնում է կրթության, լավ աշխատանքի, լավ սնվելու եւ բուժսպասարկմանյուսիսային եւ Արեւմտյան Եվրոպայի ամենաաղքատ մարդկանց, ինչպես նաեւ առհասարակ արեւելյան եվրոպացիների մակարդակին:
Աղքատ եվրոպացիներն ապրում են առնվազն այնքան, որքան հարուստ ամերիկացիները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի երկար, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում:
Մարդկանց առողջությունն ու կյանքի տեւողությունը հաճախ կապված են նրանց ունեցած գումարի հետ, քանի որ հարստությունը մեծացնում է կրթության, լավ աշխատանքի, լավ սնվելու եւ բուժսպասարկման հասանելիությունը:
Բայց անգամ Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի նման երկրների ամենաաղքատ մարդիկ ավելի երկար են ապրում, քան հարուստ ամերիկացիները, նշվել է New England Journal of Medicine-ում հրապարակված նոր հետազոտությունում:
Վերլուծությունը ներառել է մոտ 74 000 մարդ ԱՄՆ-ից եւ 16 եվրոպական երկրներից, որոնք 50-85 տարեկան են եղել 2010թ.: Հետազոտության հեղինակները հետեւել են նրանց կյանքի տեւողությանը մինչեւ 2022թ.:
Չնայած հարստության եւ կյանքի տեւողության միջեւ կապը գոյություն ունի ամենուր, ամենահարուստների եւ ամենաաղքատների միջեւ առողջական տարբերությունն ավելի մեծ է եղել Միացյալ Նահանգներում, քան ցանկացած եվրոպական երկրում, ցույց է տվել հետազոտությունը:
Ամենաաղքատ ամերիկացիներն ունեցել են կյանքի տեւողության ամենացածր ցուցանիշն ամբողջ աշխարհում եւ հակված են եղել ավելի վաղ մահանալու, քան Եվրոպայի իրենց հասակակիցները:
Բայց նույնիսկ ամենահարուստ ամերիկացիներն ավելի վատ վիճակում են եղել, քան շատ եվրոպացիներ:
Հարուստ ամերիկացիների «կենսունակությունն» ավելի ցածր է եղել, քան հարավային Եվրոպայի հարուստների, ինչպես նաեւ բոլոր հյուսիսային եւ արեւմտյան եվրոպացիների՝ անկախ նրանց ունեցվածքի մակարդակից, նշվել է հետազոտությունում: Եվ հավասար է եղել Հյուսիսային եւ Արեւմտյան Եվրոպայի ամենաաղքատ մարդկանց, ինչպես նաեւ առհասարակ արեւելյան եվրոպացիների մակարդակին:






