Ճարպակալման դեմ պայքարի հարցերին նվիրված եվրոպական կոնգրեսում (ECO 2025, Մալագա, Իսպանիա, մայիսի 11-14) ներկայացվելիք նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ, անառողջ նյութափոխանակության պրոֆիլը կամ այսպես կոչված մետաբոլիկ համախտանիշը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնության ռիսկը 69 տոկոսով, իսկ հաջորդող՝ կրծքագեղձի քաղցկեղից մահացութունը նվազել է 83 տոկոսով։
Հետազոտությունն իրականացրել է բժիշկ Սիքստեն Հարբորգը՝ Օրհուսի համալսարանի ուռուցքաբանության եւ Հարվարդի համալսարանի Չանի անվան հանրային առողջության դպրոցի սննդի վարչությունից: Նյութափոխանակության համախտանիշը բնութագրվում է ըստ Ամերիկյան սրտի ասոցիացիայի, որը ներառում է ռիսկի գործոնների շարքում հինգ աննորմալ հատկանիշներից երեքի առկայությունը. արյան բարձր ճնշում, բարձր տրիգլիցերիդներ (ճարպեր արյան մեջ), ցածր բարձր խտության լիպոպրոտեիններ կամ «լավ» խոլեստերին, գլյուկոզայի բարձր մակարդակ (շաքար արյան մեջ) եւ կենտրոնական կամ աբդոմինալ ճարպակալում (կանանց մոտ իրանի չափը՝ 35 դյույմից ավելի): Տվյալները ստացվել են դիտորդական ուսումնասիրություններից եւ պատահական վերահսկվող փորձարկումներից, որոնք օգտագործել են ողջ մնալու վիճակագրությունը եւ դրա մակարդակի տվյալները՝ հետազոտելու համար, թե ինչպես է մետաբոլիկ համախտանիշի առկայությունը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ժամանակ կապվում ողջ մնալու հետ:
Կրծքագեղձի քաղցկեղից 42 135 վերապրածների հետազոտության տվյալները միավորվել են՝ օգտագործելով վիճակագրական մոդելավորում, գնահատելու համար անառողջ նյութափոխանակության պրոֆիլի եւ կրծքագեղձի քաղցկեղից ողջ մնալու միջեւ կապը:
Միավորված գնահատականները ցույց են տվել, որ կրծքագեղձի քաղցկեղից վերապրածները, ոորոնք ունեցել են մետաբոլիկ համախտանիշ ախտորոշման ժամանակ, ունեցել են կրծքագեղձի քաղցկեղի կրկնության ռիսկ 69 տոկոսով եւ կրծքագեղձի քաղցկեղի մահացության ռիսկ 83 տոկոսով՝ առանց մետաբոլիկ համախտանիշի կրծքագեղձի քաղցկեղից վերապրածների համեմատ:
Պարզվել է, որ մետաբոլիկ համախտանիշով կրծքագեղձի քաղցկեղից վերապրածների մոտ 57 տոկոսով ավելի հավանական են կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված բարդություններ (ռեցիդիվ, նոր քաղցկեղ կամ մահ), քան կրծքագեղձի քաղցկեղից՝ նյութափոխանակության համախտանիշ չունեցող վերապրածների պարագայում:






