Մարդու ձվարանների ֆոլիկուլային հեղուկում առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել, ինչը նոր հարցեր է առաջացնում կանանց պտղաբերության վրա այս ամենուր տարածված և թունավոր նյութերի հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Ecotoxicology and Environmental Safety ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը միկրոպլաստիկի առկայություն է հայտնաբերել 18 կանանց ֆոլիկուլային հեղուկում, որոնք օժանդակ  վերարտադրողական բուժում են անցնում Իտալիայի Սալեռնո քաղաքի անպտղության կլինիկայում:

Ստացված արդյունքները կարևոր քայլ են հասկանալու համար, թե ինչպես և ինչու է միկրոպլաստիկը ազդում կանանց վերարտադրողական առողջության վրա, բայց նաև խորապես մտահոգիչ են, ասել է Հռոմի համալսարանի հետազոտող և հետազոտության առաջատար հեղինակ Լուիջի Մոնտանոն:

«Այս բացահայտումը պետք է ծառայի որպես կարևոր նախազգուշական ազդանշան կանանց վերարտադրողական համակարգում այս նոր աղտոտիչների ներառականության մասին», - ասվում է հետազոտության մեջ:

Ենթադրվում է, որ ազդեցության հիմնական աղբյուրը սննդամթերքն է․ վերջին ուսումնասիրությունները հայտնաբերել են, որ դրանք առկա են բոլոր փորձարկված մսային և բանջարեղենային մթերքներում:

Միկրոպլաստիկները հատկապես վտանգավոր են, քանի որ դրանք կարող են պարունակել մինչև 16000 տարբեր քիմիական նյութեր:

Դրանց թվում են բարձր թունավոր միացություններ, ինչպիսիք են PFAS-ը, բիսֆենոլը և ֆտալատները, որոնք առաջացնում են քաղցկեղ, նյարդաթունավորում, հորմոնալ ֆոնի խանգարումներ և զարգացման համար թունավորություն:

Միկրոպլաստիկը հայտնաբերվել է մարդու ամբողջ մարմնում, այն կարող է թափանցնել ուղեղի և ընկերքի  պատնեշների միջով։