Վիտամին D-ն հայտնի է նրանով, որ ամրացնում է ոսկորները, մկանային ուժը և իմունիտետը, սակայն այն նաև մի շարք այլ առավելություններ ունի, այդ թվում՝ քաղցկեղի կանխարգելումը:

Nutrients ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս տարածված վիտամինն արդյունավետ է հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելման և բուժման համար:

Հունգարացի հետազոտողները 50 նախորդ հետազոտությունների մետա-վերլուծություն են անցկացրել ավելի քան 1,3 միլիոն մարդու մասնակցությամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով քաղցկեղի զարգացման վտանգի, իմունիտետի և բորբոքման վրա վիտամին D-ի հնարավոր ազդեցության վրա:

Գիտնականները պարզել են, որ վիտամին D-ն նվազեցնում է բորբոքումները, նպաստում է քաղցկեղի բջիջների ոչնչացմանը, ճնշում է ուռուցքի աճը և ուժեղացնում իմունային պատասխանը:

Հետազոտության արդյունքների համաձայն, բացի կանխարգելումից, վիտամին D-ի հավելումները նաև բարելավում են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների գոյատևման ցուցանիշները: