Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Pfizer's-ի Abrysvo պատվաստանյութը շնչառական-սինցիտիալ վիրուսի (RSV) դեմ: Պատվաստանյութը նախատեսված է RSV-ով պայմանավորված ստորին շնչուղիների հիվանդությունների կանխարգելման համար 18-59 տարեկան մեծահասակների մոտ, որոնք ունեն հիվանդության բարձր ռիսկ:
Ընդլայնված հաստատումը կտարածվի ԵՄ բոլոր 27 երկրների վրա, գրել է Remedium-ը։ Մարտին Եվրոպական դեղամիջոցների գործակալության փորձագետների խումբը դրական որոշում է կայացրել պատվաստանյութի հաստատման վերաբերյալ։
Abrysvo-ի գրանցումը մրցակից GSK-ին, որը դեռեւս չի ստացել իր RSV պատվաստանյութի հավանաությունը պացիենտների այս խմբում օգտագործելու համար, դժվար դրության մեջ է դրել:
Pfizer-ը եւ GSK-ն ակնկալում են վաճառքի մեծ ծավալներ իրենց պատվաստանյութերի համար, որոնք հայտնվել են ԱՄՆ շուկայում 2023թ.: Մինչեւ տասնամյակի վերջը շուկա դուրս կգան ամենաշատ վաճառվող դեղերի ընդհանուր տարբերակները:
Միացյալ Նահանգներում, սակայն, երկու պատվաստանյութերի վաճառքը զգալիորեն նվազել է աշնանային պատվաստումների երկրորդ սեզոնի ընթացքում:
Սակայն Pfizer-ի գործունեությունը եվրոպական շուկայում դարձել է ավելի հաջող։ Բրիտանական կառավարությունը որոշել է մոտ 5 միլիոն դեղաչափ Abrysvo մատակարարել Անգլիա եւ Հյուսիսային Իռլանդիա տարեցներին եւ հղիներին պատվաստելու համար առաջիկա երկու տարվա ընթացքում:
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի Առողջապահության պաշտպանության գործակալությունը հրապարակել է 2024թ. Անգլիայում պատվաստումների արշավի մեկնարկի առաջին տվյալները: Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է հոսպիտալացումների թիվը տարեցների շրջանում:






