Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականների խումբը մտահոգիչ կապ է հայտնաբերել գլյուկոզայի բարձր մակարդակի և սրտամկանի վաղ վնասման միջև։ Պարզվեց, որ երիտասարդ տարիքում նախադիաբետիկ վիճակը 20 տարեկանից հետո մի քանի անգամ մեծացնում է սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը։ Հետազոտությունը հրապարակվել է Diabetes Care գիտական հանդեսում։
Հետազոտական թիմը վերլուծել է 1595 դեռահասների տվյալները և պարզել, որ 24 տարեկանում մասնակիցների 26.9%-ի արյան մեջ շաքարի նախադիաբետիկ մակարդակը կազմել է ≥5.6 մմոլ/լ (17 տարեկանում այդ ցուցանիշը կազմել է 6,2%):
Ձախ փորոքի հիպերտրոֆիա է հայտնաբերվել երիտասարդների 7,1%-ի շրջանում (երեք անգամ ավելի հաճախ, քան դեռահասության շրջանում):
Կանանց շրջանում արյան մեջ շաքարի բարձր մակարդակը սրտի զանգվածը հինգ անգամ ավելի արագ է մեծացնում, քան տղամարդկանց շրջանում։
«Ուշ պատանեկան տարիքը կրիտիկական շրջան է, երբ նույնիսկ թվացյալ առողջ երիտասարդները սկսում են անդառնալի սրտի լուրջ խնդիրներ ունենալ»,-ասում է հետազոտության ղեկավար Էնդրյու Ագբաժեն։
Գիտնականները նշել են, որ խնդիրը կանխարգելելի է. քաշի վերահսկման միջոցով և ֆիզիկական ակտիվության շնորհիվ բացասական հետևանքների երկու երրորդը չեզոքացվում է:






