Արեւելյան Անգլիայի համալսարանի (UEA) գիտնականները ստեղծել են ՄՌՏ-ի օգնությամբ սրտի «իրական տարիքը» որոշող հեղափոխական միջոց, որի մասին պատմել են Open European Heart Journal ամսագրում հրապարակված հոդվածում։
Գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես կարող է ՄՌՏ-սքանավորումը որոշել ձեր սրտի ֆունկցիոնալ տարիքը, եւ ինչպես կարող է անառողջ կենսակերպը զգալիորեն մեծացնել այդ ցուցանիշը։
Հույս կա, որ ստացված արդյունքները կարող են փոխել սրտային հիվանդությունների ախտորոշման մեթոդները՝ առաջարկելով միլիոնավոր մարդկանց փրկության ուղի, պարզելով խնդիրները՝ նախքան դրանց մահացու դառնալը։
Գիտնականների թիմն ասում է, որ իրենց առաջավոր մեթոդիկան «փոխում է խաղի կանոնները»։
Հետազոտական խումբը՝ UEA-ի գլխավորությամբ, համագործակցել է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի եւ Սինգապուրի հիվանդանոցների հետ։ Նրանք ուսումնասիրել են 557 մարդու (191 առողջ եւ 366 այնպիսի հիվանդություններ ունեցողներ, ինչպիսին են արյան բարձր ճնշումը, դիաբետը կամ ճարպակալումը) ՄՌՏ-նկարները։
Օգտագործելով վիզուալացման առաջավոր մեթոդները՝ նրանք չափել են այնպիսի բնութագրիչներ, ինչպիսին են սրտի չափն ու փորոքների ամրությունը։ Հետո նրանք պարզել են սրտի «ֆունկցիոնալ տարիքի» հաշվարկման բանաձեւը եւ համեմատել այն առողջ սրտերի հետ՝ համոզվելու համար, որ այն ստույգ է։
«Մենք հայտնաբերեցինք, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կարող է որոշել ձեր սրտի ֆունկցիոնակ տարիքը», թե քանի տարեկան է այն, այլ ոչ թե դուք քանի տարեկան եք։
Մենք հայտնաբերեցինք, որ առողջ մարդկանց մոտ սրտի տարիքը համապատասխանում է ժամանակագրական տարիքին։ Բայց այնպիսի հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ, ինչպիսին են դիաբետը, հիպերտոնիան, ճարպակալումը եւ նախասրտերի ֆիբրիլյացիան, սրտի ֆունկցիոնալ տարիքը զգալիորեն ավելի բարձր էր։ Օրինակ, 50-ամյա տղամարդու մոտ, որն արյան բարձր ճնշում ուներ, սիրտը կարող է այնպես աշխատել, ասես մարդը 55 տարեկան է։ Առողջական այնպիսի խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, ինչպիսին են դիաբետը կամ ճարպակալումը, սիրտն ավելի հաճախ արագ է ծերանում, քամ սպասվում է, երբեմն տասնամյակով։ Այսպիսով, դա կարող է օգնել բժիշկներին միջամտել վաղ փուլերում, որպեսզի կանգնեցվի սրտային հիվանդությունների խորացումը։ Դա արմատապես փոխում է սրտի առողջության պահպանման կանոնները ավելի երկար ժամանակի համար»,- ընդգծել են գիտնականները։






