Կանանց շրջանում տարածված մարսողական խանգարումը՝ դիվերտիկուլիտը, ընկույզի, սերմերի և եգիպտացորենի սերմերի օգտագործմանը չի առնչվում:
Annals of Internal Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը այս տարածված սննդամթերքների և դիվերտիկուլիտի ռիսկի միջև որևէ կապ չի հայտնաբերել։
Դիվերտիկուլիտն առաջանում է, երբ հաստ աղիքի լորձաթաղանթում բորբոքում և վարակ հարուցող անոմալ գոյացություններ են առաջանում։ Հետազոտողների կարծիքով՝ ընկույզը, սերմերը և եգիպտացորենը պատմականորեն այս ցավոտ նոպաների պատճառ են համարվել։
Ապացույցներ գտնելու համար հետազոտողները վերլուծել են 35-75 տարեկան ավելի քան 34 հազար կանանց տվյալները, որոնք 2003-2022 թվականներին սննդակարգի վերաբերյալ մի շարք հարցաթերթիկներ են լրացրել:
Հետազոտության սկզբում մասնակիցները բորբոքային աղիքային հիվանդությունների, քաղցկեղի կամ դիվերտիկուլիտի հիվանդության պատմություն չունեին։ Հետազոտության ավարտին ախտորոշվել էր դիվերտիկուլիտի մոտ 1500 դեպք, սակայն ընկույզի, սերմերի և եգիպտացորենի սննդային ընդունման և հիվանդության միջև կապ չէր հայտնաբերվել։ Հետազոտողները նաև ուսումնասիրել են չորս առողջ սննդակարգի ազդեցությունը դիվերտիկուլիտի ռիսկի վրա, դրանց թվում՝ Dash սննդակարգը, Առողջ սննդի ինդեքսը, Այլընտրանքային առողջ սննդի ինդեքսը և այլընտրանքային միջերկրածովյան սննդակարգը։
Հետազոտողները նշում են, որ բոլոր չորս գործոններն էլ կապված էին կանանց շրջանում դիվերտիկուլիտի առաջացման ռիսկի նվազման հետ, չի բացառում, որ դրանց հակաբորբոքային հատկությունների շնորհիվ։ Տղամարդկանց մասնակցությամբ անցկացված նախորդ հետազոտությունները նմանատիպ արդյունքներ են ցույց տվել։ Ըստ հեղինակների՝ դա վկայում է, որ առողջ սննդակարգը ողջամիտ խորհուրդ է տղամարդկանց և կանանց համար՝ դիվերտիկուլիտի զարգացման ռիսկը նվազեցնելու համար։






