Նախաճաշին կոնֆետ, թխվածք եւ այլ քաղցրավենիքներ ուտելը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ, այս մասին հայտնել է սրտաբան Խոսե Աբելյանը իսպանական La Razon պարբերականի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ առավոտյան սնունդ ընդունելը «մետաբոլիկ տոն» է հաղորդում ամբողջ օրվա համար, եւ դրա որակից ուղիղ կախված է մարդու ինքնազգացողությունը։
Աբելյանն ընդգծել է, որ քաղցր մթերքների մեծ մասը ուլտրամշակված սնունդ են, որն աղավաղում է կշտանալու մեխանիզմները եւ մեծացնում ախորժակը՝ նպաստելով շատ ուտելուն։ Ընդ որում՝ դրանք օրգանիզմին անհրաժեշտ նյութեր՝ վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ, օգտակար ճարպեր եւ բարդ ածխաջրեր գրեթե չեն պարունակում։
Բացի այդ, արյան մեջ գլյուկոզայի կտրուկ թռիչքները քաղր նախաճաշից հետո կարող են հանգեցնել քաշի, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի ավելացման եւ իմունային համակարգի թուլացման։
Այնուամենայնիվ, սրտաբանը չի հորդորում լիովին հրաժարվել քաղցրավենիքներից։ «Խնդիրն այն չէ, որ ժամանակ առ ժամանակ թխվածք ուտեք, այլ այն, որ մշտապես լիարժեք նախաճաշը չփոխարինեք նման սնունդով»,- ընդգծել է նա։






