Նոր ավստրալիական ուսումնասիրության համաձայն՝ վեյփինգը կարող է ծխելը թողնելու ավելի արդյունավետ միջոց լինել, քան նիկոտինի փոխարինման ավանդական թերապիան։
«Annals of Internal Medicine» ամսագրում գիտնականները հայտնել են, որ կիսամյակի ընթացքում ծխախոտից ձեռնպահ մնալու ցուցանիշները երեք անգամ ավելի բարձր են եղել նրանց շրջանում, ովքեր օգտագործել են նիկոտինով հագեցած վեյփեր, իսկ ովքեր նիկոտինով ծամոն կամ պլաստիր են օգտագործել՝ նրանց մոտ այդ ցուցանիշը ավելի ցածր է եղել։ ԱՄՆ-ում վեյփերի արտադրությունը արգելված է։
Ուսումնասիրությունն անցկացնելու համար գիտնականներն ընտրել են պետական օգնություն ստացող ավելի քան 1000 ավստրալացիների և պատահականորեն բաժանել նրանց խմբերի, որոնցում նրանք զբաղվել են վեյփինգով կամ օգտագործել են նիկոտինի փոխարինիչներ։ Բոլորն էլ հետաքրքրված են եղել ծխելը թողնելու փորձերով։ Վեյփեր օգտագործողների խումբը ստացել է ծխախոտի, մենթոլի կամ մրգային համով վեյփի հեղուկի ութշաբաթյա պաշար, մինչդեռ նիկոտինի փոխարինիչներ օգտագործող խմբին տրվել է ծամոնի կամ հաբերի ութշաբաթյա պաշար։
Հետազոտողների խոսքերով՝ բոլոր մասնակիցները հինգ շաբաթ շարունակ ստացել են նաև ավտոմատ տեքստային հաղորդագրություններ, որոնք հոգևոր աջակցություն են ապահովոլ ծխելը թողնելու փորձերի ընթացքում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեց ամիս անց վեյփեր օգտագործողների խմբում մարդկանց ավելի քան 28%-ը դադարել է ծխել՝ համեմատած նիկոտինային ծամոն կամ հաբեր օգտագործող խմբի 10%-ից մի փոքր պակաս ցուցանիշի հետ։






