Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ տագնապային և դեպրեսիվ խանգարումներ ունեցող մարդկանց մոտ նկատվում են աղիքային միկրոֆլորայի կազմի տարբերություններ, սակայն էլ ավելի արտահայտված փոփոխություններ տեղի են ունենում հակադեպրեսանտների և հակատագնապային դեղամիջոցների ազդեցության տակ։ Աշխատանքը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում։

Աղիքներում բնակվող մանրէները կարևոր դեր են խաղում ոչ միայն մարսողության, այլև ուղեղի գործունեության մեջ: Նրանք արտադրում են նյութեր, որոնք ազդում են ձեր տրամադրության, վարքի և նույնիսկ անհանգստության մակարդակի վրա:

Գիտնականները հետազոտել են ԱՄՆ-ից ավելի քան 600 մարդու աղիքային պարունակության (կղանքի) նմուշներ՝ ներառյալ ինչպես առողջ անձանց, այնպես էլանհանգստության կամ դեպրեսիվ խանգարումներից տառապող անձանց։ Մասնակիցների կեսը նախկինում արդեն ընդունել էր հակադեպրեսանտներ կամ տագնապի դեմ դեղամիջոցներ և հենց այդ դեղամիջոցներն են, ըստ հետազոտության, դարձել միկրոբիոտան փոխող հիմնական գործոնը։

Պարզվել է, որ թմրանյութեր ընդունող մարդկանց աղիքային միկրոֆլորայի կազմը ավելի շատ է տարբերվում, քան նրանց մոտ, ովքեր պարզապես տառապում են անհանգստությունից կամ դեպրեսիայից: Փոփոխությունները հատկապես ցայտուն են եղել հակադեպրեսանտներ ընդունողների մոտ:

Այն մասնակիցները ովքեր դեղամիջոցներ չեն ընդունել՝ նկատվել է միկրոբային ընդհանուր «հետք», որը կապվում է տագնապային և դեպրեսիվ վիճակների հետ։ Այս կապը հատկապես արտահայտված է եղել կանանց շրջանում։ Ինչքան բարձր է եղել անհանգստության կամ դեպրեսիայի մակարդակը, այնքան ավելի մեծ է եղել աղիքային միկրոֆլորայի տարբերությունը։

Հետազոտողները նախատեսում են շարունակել աշխատանքը. նրանք ցանկանում են փորձարկել առանձին բակտերիաների փոխանցումը ստերիլ լաբորատոր կենդանիներին և պարզել, թե արդյոք միկրոբները կարող են իսկապես մեղմել տագնապի և դեպրեսիայի ախտանիշները։ Եթե հաջողվի հաստատել նման կապ՝ դա կարող է ճանապարհ բացել բուժման նոր ուղիների համար, որոնք կազդեն ոչ միայն ուղեղի, այլև աղիքների վրա։