Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացրել են մոծակներին՝ մալարիայի մակաբույծների փոխանցումը լիովին կանխելու համար, ինչը իսկական առաջընթաց է հիվանդության դեմ պայքարում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature բժշկագիտական հանդեսում։
Գիտնականների խմբերը օգտագործել են CRISPR-Cas9 տեխնոլոգիան՝ Anopheles stephensi մոծակների FREP1 սպիտակուցում մեկ ամինաթթու ճշգրտորեն փոխարինելու համար։ Սկզբնական «L224»-ը փոխարինվել է ստերիլիզացնող «Q224» տարբերակով, որը խաթարում է մալարիայի մակաբույծի՝ մոծակի թքագեղձերին հասնելու ունակությունը։ Միևնույն ժամանակ, մոծակներն իրենք չեն կորցնում վերարտադրողական կենսունակությունը ո՛չ լաբորատոր պայմաններում, ո՛չ էլ պոպուլյացիաներում բազմանալիս՝ կարևորագույն նվաճում։
Որպեսզի մոդիֆիկացիան տարածվի ամբողջ պոպուլյացիայում, գիտնականները մշակել են «allelic-drive» համակարգը, որն, ամենայն հավանականությամբ, կժառանգեն մոծակների սերունդները։ Մեթոդը նման է վերջին փորձերին, օրինակ՝ մրգաճանճերի շրջանում միջատասպանների նկատմամբ կայունությունը վերացնելու համար։
Արդյունքները ցույց են տվել հետևյալը.
Q224 սպտակուցով մոծակները կարողացել են լիովին դիմադրել մալարիայի մակաբույծներին։
Նրանց կենսական գործառույթները գրեթե չեն տարբերվում չմոդիֆիկացված առանձնյակներից, ինչը մեծացնում է վայրի բնության մեջ մուտացիայի բարեհաջող տարածման հավանականությունը։
Գիտնականները նշում են, որ դեռևս լիովին չեն հասկանում մեխանիզմները, սակայն փոփոխությունը բավական արդյունավետ է եղել։






