Մատները ճռռացնելու սովորությունը չի վնասում առողջ մարդկանց հոդերը, պնդում է Ֆիզիոթերապևտ Ռաուլ Վալդեսուսոն։ Vanitatis բժշկագիտական  հանդեսին տված հարցազրույցում մասնագետը պարզաբանել է, որ բնորոշ ձայնը առաջանում է հոդի խոռոչում գազի պայթող պղպջակներից և ինքնին վտանգավոր չէ։

Բժշիկը հավաստիացնում է, որ ճռթոցը հոդերի մաշվածություն կամ ոսկրային կառուցվածքների վնաս չի առաջացնում, եթե մարդը որևէ ուղեկցող հիվանդություններ չունի: Սակայն դոկտոր Վալդեսուսոն զգուշացնում է, որ արթրիտի, բորբոքումների, ցավերի կամ շարժունակության սահմանափակումների դեպքում պետք է խուսափել այդ սովորությունից։

Դոկտոր Վալդեսուսոն հիշեցրել է, որ հոդերը կարող են վնասվել չափազանց ֆիզիկական ակտիվության պատճառով, հատկապես, երբ շարժումները կրկնվում են պարբերաբար՝ առանց բավարար վերականգնման։ Հոդերի կարողությունը գերազանցող մշտական ճնշումը կամ քաշն արագացնում է աճառային հյուսվածքի մաշվածությունը։ Լուրջ վնաս կարող են պատճառել նաև վնասվածքները, մասնավորապես՝ հոդախախտումները, ջարդվածքները, կոտրվածքները, որից հետո հոդը կարող է այլևս չգործել այնպես, ինչպես նախկինում։

Զգալի դեր են խաղում նաև աուտոիմուն հիվանդությունների, մասնավորապես՝ ռևմատոիդ արթրիտի ժամանակ առաջացած բորբոքային պրոցեսները։ Նման դեպքերում իմունային համակարգը սխալմամբ գրոհում է հոդի սեփական հյուսվածքների վրա՝ քայքայում և ցավ հարուցելով։