Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցրված սկլերոզի (ՑՍ) նշանները կարող են ի հայտ գալ զգալիորեն ավելի վաղ, քան նախկինում էր համարվում։

JAMA Network Open-ում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ հետազոտողները վերլուծել են ավելի քան 12,000 հիվանդների բժշկական տվյալներ և պարզել, որ մարդիկ սկսում են բժշկի դիմել հիվանդության դասական ախտանիշների ի հայտ գալուց մոտ 15 տարի առաջ։

Նախկինում կարծել են, որ հիվանդությունը զարգանում է լուռ և ախտորոշվում է միայն տեսողության, կոորդինացիայի խանգարման կամ մկանային թուլության նման ախտանիշների ի հայտ գալուց հետո։

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդները սկսում են բժշկական օգնություն փնտրել դեռևս դասական ախտանիշների ի հայտ գալուց շատ ավելի շուտ։

Այս հայտնագործությունը վաղ ախտորոշման և ժամանակին միջամտության համար նոր հնարավորություններ է բացում, ինչը կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումը և բարելավել հիվանդների կյանքի որակը։

Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Հելեն Թրեմլեթը նշել է, որ ցրված սկլերոզի առաջին նշանները կարող են լինել բավականին ոչ սպեցիֆիկ՝ հոգնածություն, գլխացավեր, ցավ և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Նման ախտանշանները հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ, ինչի պատճառով հիվանդության վաղ ախտորոշումը բարդ է լինում։ Այնուամենայնիվ, այն գիտակցումը, որ հիվանդները արդեն իսկ բժշկական օգնության են դիմում ախտորոշումից շատ առաջ, ինչը բժիշկներին հնարավորություն է տալիս ավելի վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը:

Այս ուսումնասիրությունը առաջինն է, որը բժշկական գրառումները դիտարկում է ախտանիշների ի հայտ գալուց 25 տարի առաջ։ Նախորդ ուսումնասիրությունները սովորաբար կենտրոնացել են հինգից տասը տարվա ժամանակահատվածի վրա։ Երկարաժամկետ վերլուծությունը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է հիվանդությունը զարգանում և ինչպես կարող ենք բարելավել ախտորոշման և բուժման մեր մոտեցումը։