Ճապոնացի հետազոտողները ներկայացրել են ADRIANA անվամբ նոր ցավազրկող, որն արդյունավետորեն թեթևացնում է ցավը՝ առանց կախվածություն և ափիոնատիպ նյութերին բնորոշ լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնելու: Ցավազրկողի մասին քննարկվում է Proceedings of the National Academy of Sciences  (PNAS) բժշկագիտական  հանդեսում հրապարակված հոդվածում:

Դեղամիջոցը մշակել են Կիոտոյի համալսարանի գիտնականները: Կլինիկական փորձարկումները կամավորների և բուժառուների վրա վիրահատություններից հետո, ներառյալ թոքերի ուռուցքների հեռացումը, արդեն հաջողությամբ ավարտվել են: ԱՄՆ-ում լայնածավալ հետազոտությունը շուտով կսկսվի BTB Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության աջակցությամբ:

Ի տարբերություն ավանդական ափիոնատիպ ցավազրկողների, ինչպիսին է մորֆինը, ADRIANA-ն գործում է այլ կենսաբանական մեխանիզմի միջոցով: Այն արգելափակում է α2B-ադրենոռեցեպտորները, ինչը հանգեցնում է նորեպինեֆրինի մակարդակի բարձրացմանը և ցավի մեղմացման համար պատասխանատու α2A ընկալիչների ակտիվացմանը: Նման մոտեցումը կանխում է շնչառական դեպրեսիան, կախվածության առաջացումը և սրտանոթային բարդությունները:

Մշակման հեղինակներն ընդգծում են, որ ADRIANA-ն կարող է դառնալ առաջին ճապոնական ոչ ափիոնատիպ դասի ցավազրկողը և համաշխարհային «օփիոիդային ճգնաժամի» դեմ պայքարում զգալի ներդրում ունենալ: