Տղամարդու մոտ լյարդի լուրջ հիվանդություն է ախտորոշվել՝ ռեստորանային սննդի հաճախակի օգտագործման պատճառով, գրում է Daily Mail-ը։
«Ադամը շաբաթական առնվազն հինգ գիշեր դրսում է սնվել․․․։ Նա խոստովանել է, որ հակված է ճարպոտ սննդի», - ասվում է հոդվածում։
Տղամարդը սկսել է բողոքել մշտական հոգնածության զգացումից, որից հետո որոշել է բժշկի մոտ ստուգվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հետազոտությունները ցույց են տվել լյարդի լուրջ հիվանդություն, որի պատճառով դրա մեջ կուտակվել է ճարպ և առաջացրել բորբոքում։
«Բացի այդ, ես հաճախ ուշ էի ավարտում աշխատանքը և պատվիրում էի տուն տանելու սնունդ․․․։ Ես բոլորովին պատկերացում չունեի, թե որքան թաքնված ճարպ եմ օգտագործում․․․։ Ես նախընտրում եմ ասիական խոհանոցը, բայց չէի մտածում, որ սոուսներն այդքան յուղոտ են», - նրա խոսքերը մեջբերում է պարբերականը։
Հաղորդվում է, որ Ադամը միաժամանակ պարբերաբար սպորտով է զբաղվել։ Սակայն նա մշտապես քրոնիկ հոգնածություն է զգացել, բայց դա կապել է աշխատանքի պատճառով առաջացած հոգնածության հետ։
Նշվում է, որ նման ախտորոշումը կարող է հանգեցնել ցիռոզի, ինչպես նաև լյարդի մահացու քաղցկեղի նախանշան դառնալ։






