Տոկիոյի մայրաքաղաքային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բջիջները թունավոր հակաքաղցկեղային և հակավիրուսային դեղամիջոցներից՝ թաքնված պաշտպան ունեն՝ Fen1 սպիտակուցը, գրում է News Medical Live Sciences-ը։

Սովորաբար, ալովուդինի նման դեղամիջոցները (վերջերս այն ցանկանում էին այն օգտագործել ՄԻԱՎ-ի դեմ) ներդրվում են արագ բաժանվող բջիջների ԴՆԹ-ում՝ կանխելով դրանց ինքնապատճենումը և այդպիսով սպանելով քաղցկեղային կամ վիրուսով վարակված բջիջները։ Խնդիրն այն է, որ միաժամանակ տուժում են նաև առողջ բջիջները։

Պարզվել է, որ Fen1-ն օգնում է բջիջներին դիմակայել նման հարձակումներին։ Այն մաքրում է ԴՆԹ-ի «խճճված» կտորները, որոնք հայտնվում են պատճենահանման ընթացքում, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա։ Եթե Fen1-ն անջատվի, բջիջները գերխոցելի են դառնում։

Ավելի հետաքրքիր է, որ Fen1-ի բացակայության դեպքում միջամտում է մեկ այլ սպիտակուց՝ 53BP1-ը, որն, օգնելու փոխարեն, արգելափակում է ԴՆԹ-ի վերարտադրությունը։ Եթե այն հեռացնեք, դեղամիջոցի նկատմամբ դիմադրությունը վերադառնում է։

Գիտնականները պարզել են նաև, որ Fen1-ը գործում է անկախ մեկ այլ հայտնի ԴՆԹ «վերանորոգողից»՝ BRCA1-ից։ Դա նշանակում է, որ բժշկությունն ունի նոր «գործիք» քաղցկեղի դեմ պայքարելու համար. այն կարող է փնտրել ուռուցքներ այնտեղ, որտեղ Fen1-ը բացակայում է, և թիրախային բուժում ընտրել։

Ճապոնական թիմի հաջորդ քայլը հայտնագործությունը մարդու բջիջների վրա փորձարկելն է և տեսնելը, թե ինչպես այն կարող է օգտագործվել տարբեր տեսակի ուռուցքների ապաքինման համար։