Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականները մշակել են կենսաբանական տարիքը գնահատելու ճշգրիտ մեթոդ, որը չի պահանջում գենոմի ամբողջական վերլուծություն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում։
Ի տարբերություն այլ մեթոդների, որոնք պահանջում են մեծ քանակությամբ գենետիկական նյութի վերլուծություն, MAgeNet-ը գնահատում է միայն ԴՆԹ-ի երկու փոքր հատված, որտեղ կուտակվում են այսպես կոչված մեթիլացման «պիտակները»։
Այս գործընթացը կայանում է ԴՆԹ-ի մոլեկուլներին մեթիլային խմբերի միացման մեջ, ինչը չի փոխում գեների հաջորդականությունը, բայց կարգավորում է դրանց ակտիվությունը։ Տարիքի հետ մեթիլացման «պատկերը» դառնում է ավելի բնորոշ, ինչը հնարավորություն է տալիս որոշել, թե որքան է «մաշված» մարդու օրգանիզմը։
Գիտնականներն օգտագործել են արհեստական բանականություն՝ փոփոխությունները վերծանելու համար՝ նեյրոցանցերին սովորեցնելով կարդալ ծերացման մոլեկուլային «ստորագրությունները»։ Սա հնարավորություն է տվել հասնելու նվազագույն սխալի (1,36 տարի)՝ մինչև 50 տարեկան մարդկանց կենսաբանական տարիքը գնահատելիս։
«Սա պարզապես էպիգենետիկ ժամացույց չէ, այլ բարդ մեխանիզմ, որտեղ պատահական գործոնները համակցվում են հստակ օրինաչափությունների հետ»,- բացատրել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Յուվալ Դորը։
Ավելին, գիտնականները պարզել են, որ ծերացման գործընթացը ԴՆԹ-ում ֆիքսվում է ոչ թե ավասարաչափ, այլ «ցատկերով» և կարծես բջիջները ժամանակ առ ժամանակ ստուգում են ներքին ժամացույցը։






