Բրիտանացի գիտնականները ադամանդների օգնությամբ կրծքագեղձի քաղցկեղի՝ օրգանզիմի միջով անցած ուղին հետևելու նոր եղանակ են մշակել։

Երբ քաղցկեղը տարածվում է, դրա առաջին կանգառը հաճախ մոտակա ավշային հանգույցներն են։ Բժիշկները սովորաբար օգտագործում են ռադիոակտիվ ցուցիչներ կամ ֆլուորեսցենտային ներկանյութեր՝ քաղցկեղի բջիջները տեսանելի դարձնելու և ուռուցքի տարածման աստիճանը պարզելու համար։

Սակայն այս եղանակներն ունեն մի շարք թերություններ. որոշ բուժառուներ ալերգիկ են ներկանյութերի նկատմամբ, իսկ որոշ հիվանդանոցներ ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելու համար հարմարեցված չեն անհրաժեշտ լրացուցիչ նախազգուշական միջոցների ձեռնարկմանը։

Ներկայում հետազոտողները ստեղծել են նոր տեսակի սենսոր, որը, նրանց բնորոշմամբ, ոչ թունավոր, ոչ ռադիոակտիվ այլընտրանք է։

Գիտնականները նշել են, որ բժիշկները կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից առաջ կամ դրա ընթացքում կարող են մագնիսական հեատագծող հեղուկ ներարկել բուժառուի ուռուցքի մեջ։ Այնուհետև հեղուկը մետաստազավորված քաղցկեղի բջիջները շարժվում է դեպի ավշային հանգույցներ։

Հեղուկը հետևելու և որոշելու համար, թե որ հանգույցներն են պետք վիրաբուժական եղանակով հեռացնել, բժիշկները կօգտագործեն մագնիսական դաշտի սենսոր՝ ծայրին փոքրիկ ադամանդով, ասում են հետազոտողները։ Ադամանդները պարունակում են NV կենտրոններ կամ գունային կենտրոններ, որոնք կարող են զգալ մագնիսական դաշտերը։

Ադամանդի մեջ ազոտի այդ թափուր տեղերը «մեզ հնարավորություն են տալիս հայտնաբերել մագնիսական դաշտի շատ փոքր փոփոխությունները և ադամանդներին տալ իրենց գեղեցիկ վարդագույն գույնը»,- հայտարարության մեջ նշել է Ուորվիքի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Գևին Մորլին։

Մորլիի թիմը սենսորի ծայրը փոքրացրել է, հասցնելով ընդամենը 10 միլիմետրի, ինչը, նրանց բնորոշմամբ, այն դարձնում է առաջին ադամանդե սենսորը, որը կարող է հայտնաբերել մագնիսական հետագծող հեղուկը և բավականաչափ փոքր է վիրաբուժության մեջ օգտագործելու համար։

Հետազոտողներն իրենց արդյունքները հրապարակել են Physical Review Applied բժշկագիտական հանդեսում։ Նրանք չեն բացահայտել Endomagnetics Ltd-ի ֆինանսավորումը, որն արտադրում է իրենց օգտագործած մագնիսական հետագծող լուծույթը։

Անգլիայում կրծքագեղձի քաղցկեղի վիրաբույժ, բժիշկ Ստյուարտ Ռոբերտսոնը նշում է, որ մագնիսական սենսորներն այժմ պարբերաբար օգտագործվում են կրծքագեղձի քաղցկեղի տարածումը որոշելու համար, հաղորդում է Euronews-ը։ Նոր մոտեցումը, ըստ նրա, կարող է օգնել «էլ ավելի օպտիմալացնել մագնիսական տեխնոլոգիան»։