Լյարդի ալկոհոլային հիվանդությունը (ԼԱՀ) լյարդի փոխպատվաստման և մահացության հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում։ ԼԱՀ-ի բուժման հնարավորությունները սահմանափակ են, ուստի գիտնականները նոր ուղիներ են փնտրում՝ դրա մոլեկուլային կենսաբանության վրա ազդելու, զարգացումը կանխելու կամ հիվանդության ծանրությունը նվազեցնելու համար։
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ ալկոհոլի քրոնիկ օգտագործման դեպքում խանգարվում է բջջային ազդանշանային առանցքային սպիտակուցի արտադրությունը, որն օգնում է աղիքային բակտերիաներին պահել աղիքներում։ Առանց այս պատնեշի՝ աղիքների բակտերիաները կարող են ավելի հեշտությամբ ներթափանցել լյարդ՝ խորացնելով ալկոհոլից առաջացած դրա վնասումը, հաղորդում է «Научная Россия»-ն։ Այս մեխանիզմի վրա գործող դեղամիջոցներով ազդելը կարող է դառնալ ալկոհոլի օգտագործումից առաջացած լյարդի վնասումը նվազագույնի հասցնելու և լյարդի ալկոհոլային հիվանդության ռիսկը նվազեցնելու եղանակներից մեկը։
Մարդկանց և մկների վրա աուտոիմուն հեպատիտի մոդելների լյարդի բիոպսիաները ուսումնասիրելուց հետո հետազոտողները պարզել են.
Ալկոհոլի քրոնիկ օգտագործումը նվազեցրել է մուսկարինային ացետիլխոլինային M4 ընկալիչների (mAChR4) արտահայտությունը, որը աղիների բջջային կապի հիմնական սպիտակուցն է։
mAChR4-ի էքսպրեսիայի նվազեցումը խոչընդոտում է բաժակաձև բջիջներում հակագեն-ասոցացված անցուղիների (GAP) ձևավորմանը։ Դրանք «մասնագիտացված կառույցներ» են, որոնք իմունային համակարգին սովորեցնում են խթանել հակամանրէային իմունիտետը, դրանով իսկ կանխելով վնասակար բակտերիաների միգրացիան դեպի լյարդ։
mAChR4-ի ֆունկցիայի վերականգնումը քիմիական ակտիվացման կամ հարակից ազդանշանային ուղիների վրա ազդելու միջոցով թույլ է տվել ձևավորել GAP և կայունություն ապահովել ԼԱՀ-ի նկատմամբ։






