Սա տարվա այնպիսի ժամանակահատված է, երբ շատ հաճույքներ են գայթակղում ձեզ, իսկ դուք անհագստանում եք հունվարին դրա հետեւանքների մասին: Բայց տոն օրերին քաշի ավելացման վերաբերյալ որոշ պնդումներ, հնարավոր է, տատիկի հեքիաթմերից են: Թե ո՞չ: Ահա հինգ առասպելներ եւ  ճշմարտություններ,  թե ինչպես իրականում տոները կազդեն ձեր քաշի վրա, տեղեկացնում է Fox News-ը:

Առասպել. Գրեթե բոլորը քաշ են հավաքում

Տեքսասի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները, Երախտագիտության օրվանից մինչեւ Նոր Տարին  ընկած վեցշաբաթյա ժամանակահատվածում ուսումնացիրեցին 18-ից 65 տարեկան  48 տղամարդու եւ 100 կնոջ: Հետազոտության սկզբում եւ վերջում գիտնականները չափեցին մասնակիցների քաշն ու ճարպային կուտակումները: Միջինում, կամավորները  մեկ ու կես ֆունտ քաշ էին ավելացրել (տղամարդիկ մոտ երկու ֆունտ, իսկ կանայք՝ մեկ ), ինչը  զգալիորեն քիչ է   7-10 ֆունտից՝ այն թվից, որի մասին մշտապես խոսվում է տարվա այս ժամանակահատվածում:

Փաստ. Որովայնի արտափքումը դեռեւս ճարպ չէ

Թվացյալ քաշի ավելացման մեկ այլ պատճառ է որովայնի արտափքումը՝ տոնական շատ ճաշատեսակների պատճառով, որոնք ջրի պահում են առաջացնում օրգանիզմում: Սրա պատճառով դուք կարող եք ձեզ  թույլ զգալ, եւ ձեր սիրելի ջինսերը կարող են ձեր հագին չլինել, բայց բավական է դուք վերադառնաք ձեր սովորական սննդակարգին եւ ռեժիմին, ավելցուկները կհեռանան օրգանիզմից:

Առասպել.Մարզումները կանխարգելում են տոների պատճառով քաշի ավելացումը

Տեքսասի հետազոտություններից մեկի ժամանակ մասնակիցների մի մասը շատ պասիվ էր, իսկ մյուս մասը՝ ակտիվ մարզվում էր մեկ շաբաթվա ընթացքում, բայց, այնուամենայնիվ, երկու խմբի մասնակիցները հավասարապես քաշ ավելացրեցին: Սա առաջին հետազոտությունը չէ, որ ցույց է տալիս, որ մարզումները չեն կարող կարգավորել քաշը, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է թողնեք մարզումները:  Մարզումները շատ առավելություններ ունեն, որոնք կապ չունեն քաշի հետ. այդ թվում են սթրեսի հաղթահարումը եւ քնի լավացումը, այնպես որ շարունակեք մարզվել:

Փաստ.  Երբեք ուշ չէ ազատվել տոնական ավելորդ կիլոգրամներից

Շատ ջուր խմեք.  դա կարեւոր է ոչ միայն օրգանիզմի (հատկապես, եթե դուք ալկոհոլային կոկտեյլներ եք խմում) , այլ նաեւ արդյունավետ  է քաշի կարգավորման հարցում: Մի հետազոտությունը ցույց տվեց, որ ճաշից առաջ երկու բաժակ ջուր խմող մեծերը 12 շաբաթվա ընթացքում 40%-ով  ավելի շատ քաշ են կորցնում, քանի որ ջուրը ճաշից առաջ  հանգեցնում է այն բանի, որ մարդիկ քիչ են ուտում: Բացի դրանից H2O կօգնի ձեզ նաեւ հեռու մնալ քաղցրացված ըմպելիքներից: