Ուղեղի և ստամոքսի միջև հատուկ կապ գոյություն ունի, որը կարող է արտացոլել մարդու հոգեկան վիճակը և բարեկեցությունը։ Նման եզրակացության են հանգել Դանիայի Օրհուսի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Mental Health (NMH) բժշկագիտական  հանդեսում։

Հեղինակները վերլուծել են 243 կամավորների տվյալները, որոնք միաժամանակ գրանցել են ուղեղի ակտիվությունը (օգտագործելով ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրություն) և ստամոքսի էլեկտրական ռիթմերը։ Արդյունքները համեմատվել են տագնապի, դեպրեսիայի, սթրեսի, հոգնածության, ինչպես նաև կյանքի ընդհանուր բավարարվածություն վերաբերյալ մանրամասն հարցաթերթիկների հետ։

Պարզվել է, որ որքան ուժեղ են ստամոքսի ռիթմերը սինխրոնիզացված ուղեղի որոշակի գոտիների ակտիվության հետ, այնքան մարդու հոգեկան վիճակը ծանր է. տագնապի, սթրեսի և դեպրեսիայի նշանները ավելի հաճախ էին հանդիպում։ Եվ հակառակը, պարզվել է, որ ստամոքս-ուղեղ ազդանշանների ավելի թույլ «կապն» առնչվել է բարեկեցության և կյանքի որակի ավելի բարձր մակարդակի հետ։

Զուր չի, որ «խլրտում ստամոքսում» կամ «ապրումներից մարդու սիրտ է խառնում» արտահայտությունները լեզվի մաս են դարձել։ Մեր տվյալներն առաջին անգամ ցույց են տալիս, որ նման արտահայտությունները ֆիզիոլոգիական հիմք ունեն»,- նշել է հետազոտության համահեղինակ և նյարդաբան Լիա Բանելիսը։

Նախագծի հաջորդ քայլերը ներառում են տագնապային և դեպրեսիվ խանգարումներ ունեցող բուժառուների մոնիթորինգը և ստուգումը, թե արդյոք նոր եղանակները կարող են կանոնավորել այդ կապը՝ հոգեկան առողջությունը բարելավելու համար։