Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշից (ADHD, Attention deficit hyperactivity disorder) տառապող կանայք զգալիորեն ավելի բարձր հակվածություն ունեն նախադաշտանային դիսֆորիկ խանգարման (PMDD, Premenstrual dysphoric disorder) զարգացման ռիսկի։ Ըստ The Conversation հանդեսի՝ բացահայտումն արել են Մեծ Բրիտանիայի գիտնականները։
PMDD-ն ծանր վիճակ է, որն ազդում է աշխարհի կանանց մոտ 3%-ի վրա։ Այն բնութագրվում է դյուրագրգռությամբ, անհանգստությամբ, դեպրեսիվ տրամադրությամբ և նախադաշտանային շրջանում ծայրահեղ հուզական կտրուկ տատանումներով և կարող է լրջորեն խանգարել առօրյա կյանքին։
Առցանց հարցմանը մասնակցել է 18-34 տարեկան 715 կին։ Կլինիկորեն հաստատված Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունեցող կանանց մոտ 31%-ը ևս նախադաշտանային դիսֆորիկ խանգարման նշաններ է ցուցաբերել, իսկ Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի ծանր ախտանիշներ ունեցող կանանց շրջանում (անկախ ախտորոշումից) այդ թիվը հասել է 41%-ի։ Գիտնականները համեմատության համար նշել են, որ ADHD-ից զերծ մասնակիցների միայն 9%-ն է համապատասխանում PMDD չափանիշներին։ Ամենամեծ ռիսկի էին ենթակա ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշից տառապող կանայք, որոնց վիճակը զուգորդվելեն դեպրեսիայի կամ անհանգստության խանգարումների հետ։
ADHD-ի ամենատարածված ախտանիշներն էին դյուրագրգռությունը, ընկճվածության զգացողությունները և դեպրեսիաները։ Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունեցող կանայք այդ օրերին նաև ավելի հաճախ էին բախվում անքնությանը։
Գիտնականները նշել են, որ ADHD-ն կարող է սրել հոգեհուզական խնդիրները հորմոնալ փոփոխությունների այլ ժամանակահատվածներում: Օրինակ՝ Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով կանայք ավելի հակված են դեպրեսիայի զարգացմանը հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունելիս կամ ծննդաբերությունից հետո:






