Ցյուրիխի և Նյու Յորքի համալսարանների գիտնականները ներկայացրել են մի տեխնոլոգիա, որը հնարաորություն է տալիս ուլտրաձայնի միջոցով միաժամանակյա և բարձր ճշգրտությամբ խթանել ուղեղի բազմաթիվ հատվածներ։ Աշխատանքը հրապարակվել է Nature Biomedical Engineering (NBE) բժշկագիտական  հանդեսում։

Առ այսօր ուլտրաձայնային նեյրոմոդուլյացիան թիրախավորել է միայն մեկ կետ՝ սահմանափակ արդյունավետությամբ և կողմնակի ազդեցությունների բարձր ռիսկով։ Հարյուրավոր բրբին ճառագայթիչներից բաղկացած նոր սարքը ուլտրաձայնային իմպուլսներ է ստեղծում, որոնք հոլոգրամի լույսի ալիքների նման դիզվ են կմիմյանց վրա։ Դա նեյրոնային ցանցերն ակտիվացնող ուղեղի բազմաթիվ կիզակետեր է ստեղծում։

Ըստ նախագիծը ղեկավարած պրոֆեսոր Դանիել Ռազանսկու՝ միաժամանակ մի քանի հատվածներ թիրախավորելը հնարավորություն է տալիս ցածր ինտենսիվության ուլտրաձայն կիրառել, ինչի շնորհիվ մեթոդն ավելի անվտանգ է դառնում։ Նախկինում չափազանց թույլ խթանումն անարդյունավետ էր, մինչդեռ չափազանց ուժեղն ազդում էր ամբողջ ուղեղի վրա և կարող էր վնասել հյուսվածքները։

Տեխնոլոգիան փորձարկվել է մկների վրա. կենդանիները ենթարկվել են ոչ ինվազիվ խթանման գանգի միջոցով՝ գրանցելով նեյրոնային ցանցի ակտիվությունը։ Գիտնականները ենթադրում են, որ ուլտրաձայնային ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն տեղային թեթև տաքացմամբ, այլև նեյրոնային իոնային անցուղիների մեխանիկական ներգործությամբ։

Մեթոդն այժմ հիմնարար հետազոտությունների փուլում է, սակայն այն օժտված է Ալցհայմերի հիվանդության, էպիլեպսիայի, դողերի (tremor), Պարկինսոնի հիվանդության և դեպրեսիայի բուժման մեջ կիրառման ներուժով։