Հետազոտությունը ցույց է տվել, որ իմունային անցակետերի թերապիան սկսելուց հետո 100 օրվա ընթացքում Covid-19‑ի դեմ mRNA պատվաստանյութի ստացումը կապված է թոքերի և մաշկի առաջադեմ քաղցկեղով հիվանդների մոտ զգալիորեն ավելի երկար գոյատևման հետ, գրում է Medical Xpress-ը:

Հետազոտության մեջ ներառվել են թոքերի քաղցկեղով (III–IV փուլ) 180 հիվանդների և մետաստատիկ մելանոմայով 43 հիվանդների տվյալներ, ովքեր ստացել են իմունոթերապիա։

Հիվանդները, ովքեր COVID-19-ի դեմ mRNA պատվաստանյութով պատվաստվել են թերապիայի սկսվելուց 100 օր առաջ կամ հետո, թոքերի քաղցկեղի նկատմամբ միջին գոյատևելիություն են ցուցաբերել՝ մոտավորապես 37,3 ամիս, 20,6 ամսվա փոխարեն, իսկ մելանոմայի դեպքում՝ 30-ից 40 ամիս, 26,7 ամսվա փոխարեն։

Հեղինակներն ընդգծում են, որ պատվաստանյութն ուղղված չի եղել ուռուցքի սպիտակուցի կամ հատուկ հակագենի դեմ, բայց այնուամենայնիվ, mRNA պատվաստանյութը հանդես է եկել որպես իմունային համակարգի խթան՝ «տագնապի ազդանշան», որը իմունային բջիջներ է գործարկում քաղցկեղի բջիջների դեմ։ Նախակլինիկական մկների մոդելներում mRNA պատվաստանյութի և իմունոթերապիայի համակցությունը նախկինում անընկալունակ ուռուցքները ընկալունակ է դարձրել բուժման նկատմամբ։

Հետազոտողները նշում են, որ տվյալները հետադարձ բնույթ են կրում և դեռևս հաստատման կարիք ունեն պատահականացված կլինիկական փորձարկումներում։ Այնուամենայնիվ, արդյունքները լուրջ ազդանշան են տալիս mRNA-պատվաստանյութերի ներուժի մասին ոչ միայն վարակների դեմ, այլև որպես քաղցկեղի թերապիայի լրացում։