Տարիքի հետ տղամարդկանց սերմնաբջիջներում (սպերմատոզոիդներում) ոչ միայն պատահական մուտացիաներ են կուտակվում, այլև այնպիսի մուտացիաներ, որոնք օգնում են բջիջներին բաժանվել և գոյատևել, նույնիսկ եթե նման փոփոխությունները մեծացնում են ժառանգական հիվանդությունների առաջացման վտանգը սերունդների շրջանում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature բժշկագիտական հանդեսում։
Միջազգային հետազոտողների խումբը բարձր ճշգրտությամբ NanoSeq հաջորդականության մեթոդով 22-84 տարեկան 75 տղամարդկանց սերմնաբջիջների համապարփակ մոլեկուլային վերլուծություն է իրականացրել։ Նպատակն էր պարզել՝ ինչպես են տարբեր տեսակի մուտացիաներն իրենց դրսևորում տղամարդկանց սաղմնային գծում ծերացմանը զուգընթաց և որքանով են այդ գործընթացները համապատասխանում տեսական մոդելների կանխատեսումներին։
Պարզվել է, որ չեզոք մուտացիաների հաճախականությունը գծային և կանխատեսելիորեն աճում է։ Սակայն վնասակար մուտացիաները ցույց են տալիս ավելի դրամատիկ աճ. մինչդեռ մոտ 30 տարեկան տղամարդկանց շրջանում սերմի մոտ 2%-ը կրում է պոտենցիալ պաթոգեն փոփոխություններ, 70 տարեկանում այդ համամասնությունը աճում է, հասնելով մինչև 4,5%-ի։
Հետազոտողներն ադ երևույթը վերագրում են այսպես կոչված շարժիչ մուտացիաներին՝ գենետիկ փոփոխություններին, որոնք առավելություններ են տալիս բջիջներին բաժանման և գոյատևման մակարդակում։ Թեև այս մուտացիաները կարող են օգտակար լինել հենց սերմնաբջիջների համար, դրանց մոտավորապես երկու երրորդը կապված է զարգացման խանգարումների և մի շարք հիվանդությունների նկատմամբ նախահակվածության հետ։
Հեղինակներն ընդգծում են, որ գենետիկ ռիսկերը գնահատելիս պետք է հաշվի առնել արական սաղմնային գծի այդ «ընտրողական պարադոքսը»։ Նրանք զարգացած երկրների բնակչությունը խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն դարձնել այդփաստին՝ նման պոպուլիացիաներում հայրության միջին տարիքի աճի պատճառով։






