Քչերը կարող են նստել եւ մտածել, թե տեսնես ինչպե՞ս է առնանդամ առաջանում: Բայց Հարվարդի համալսարանականներն այդ հարցին էլ լուծում են տվել: Առեղծվածի բանալին… մողեսի վերջույթների շնորհիվ է գտնվել:

Արտաքին սեռական օրգանների ծագումնաբանությամբ զբաղվող գիտնականները, որոնց փորձում էին, նախ եւ առաջ, օձերի՝ վերջույթներ չունենալու պատճառը գտնել, հետաքրքիր՝ վերջույթների ձեւավորման գործընթացին առնչվող կապ են նկատել՝ մի շարք կենդանիների մոտ, հաղորդում է FoxNews-ը:

Մասնավորապես, պարզվել է, որ սողունների մոտ՝ ետին վերջույթների, եւ կաթնասունների մոտ պոչային հյուսվածքների առաջացման համար պատասխանատու սաղմնային բջիջները, կլոակայից ստացված ազդակի շնորհիվ, նաեւ սեռական օրգանների զարգացումն են ապահովում:  

Կլոական միզային եւ աղիքային համակարգում զարգացող հյուսվածք է, որն, ինչպես փորձարկումներն են ցույց տվել, հավի սաղմի՝ ետին վերջույթների ձեւավորման համար պատասխանատու բջիջների մակերեւույթին տեղակայման պարագայում կարող է (էվրիկա) սեռական օրգանների ձեւավորման հանգեցնել: 

«Սա վառ վկայությունն է այն բանի, որ սեռական օրգանների ձեւավորման գործընթացը կիրառման ենթակա բջիջների ճկուն տեսականիով է բնորոշվում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավարը՝ Nature ամսագրում հրապարակված հոդվածի շրջանակում:

Գիտնականի համոզմամբ, հայտնաբերված կապը կարող է նաեւ բացատրություն տալ այն հանգամանքին, թե «ինչու են որոշ՝ վերջույթների արատներով լույս աշխարհ եկած նորածինների մոտ նաեւ սեռական օրգաններին առնչվող արատներ նկատվում»: Ու թեեւ օձերն ու մողեսները զույգ առնանդամ ունեն, «ակնհայտ է, որ բոլոր ամնիոտների, ներառալ՝ սողունների, թռչունների եւ կաթնասունների մոտ սեռական օրգանների ձեւավորումը նմանատիպ գործընթացով է բնորոշվում», - մեկնաբանել են գիտնականները:

Հատկանշական է, որ արտաքին սեռական օրգանները կենդանական աշխարհի՝ ծովից ցամաք տեղափոխման արդյունքում են ի հայտ եկել, երբ այլեւս հնարավոր չէր ջրի միջոցով բեղմնավորում ապահովել: