Vice ամսագիրը գրում է, որ փողի պակասից առաջացած սթրեսն ավելի շատ է ազդում սրտի առողջության վրա, քան ավանդական բժշկական գործոնները, հղում անելով ԱՄՆ-ի Մայո կլինիկայի մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքներին։
Արհեստական բանականության միջոցով մասնագետները վերլուծել են 2018-2023 թվականներին կատարված մոտ 300,000 սովորական էլեկտրասրտագրություն։ Նրանք գնահատել են սրտի այսպես կոչված «էլեկտրական տարիքը»՝ դրա հաղորդչական համակարգի մաշվածության աստիճանը, որը միշտ չէ, որ համապատասխանում է մարդու կենսաբանական տարիքին։
Ինը սոցիալական գործոններ համեմատելուց հետո նրանք եզրակացրել են, որ ֆինանսական դժվարություններն ամենամեծ ազդեցությունն ունեն սրտի ծերացման տեմպի վրա, հաղորդում է «Արգումենտի ի փաստեր»-ը։ Ֆինանսական խնդիրներ ունեցողները մահվան 60 տոկոսով ավելի բարձր ռիսկ ունեին, մինչդեռ նախկինում սրտի կաթվածը մահացությունը մեծացրել է ընդամենը 10 տոկոսով։ Սրտի ծերացումը արագացնող այլ գործոններից են բնակարանային անկայունությունը և բարձրորակ սննդի պակասը։
Հետազոտողները եզրակացրել են, որ սոցիալական պայմաններն ավելի ուժեղ ազդեցություն ունեն սրտի առողջության վրա, քան սննդակարգը կամ նույնիսկ հիվանդի առկա առողջական խնդիրները։






