Ստենֆորդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ 15-PGDH սպիտակուցի ակտիվությունն արգելափակող ներարկումը վերականգնում է ծեր մկների ծնկային հոդերի աճառի բնական կորուստը, գրում է Stanford Report-ը։

Բուժումը կանխել է նաև ծնկի վնասվածքներից հետո արթրիտի զարգացումը, մասնավորապես՝ առաջային խաչաձև կապանի (ACL) պատռվածքները: Դեղահաբի տարբերակը արդեն կլինիկական փորձարկումների փուլում է տարիքային մկանային թուլության բուժման համար։

Ծնկի փոխարինման վիրահատություններից ստացված մարդկային հյուսվածքը ևս արձագանքել է բուժմանը՝ վերականգնելով ֆունկցիոնալ աճառը: Դա հնարավորություն է տալիս դեղահաբերի կամ տեղային ներարկումների միջոցով վերականգնել աճառը, ինչը ավելորդ է դարձնում ծնկի կամ կոնքի փոխարինման վիրահատությունները։

Գերոզիմ կոչվող 15-PGDH-ն սպիտակուցն աճում է տարիքի հետ և վերահսկում է հյուսվածքների, դրանց թվում՝ մկանների, ոսկորների, նյարդերի և արյան ծերացումը: 15-PGDH-ի արգելափակումը մեծացնում է ծեր կենդանիների մկանային զանգվածը և դիմացկունությունը, իսկ դրա էսքպրեսիան երիտասարդ կենդանիների շրջանում մկանների թուլություն է առաջացնում։

Խոնդրոցիտներում վերականգնումը տեղի է ունենում առանց ցողունային բջիջների մասնակցության. հին բջիջները փոխում են գեների էքսպրեսիան, վերադառնալով ավելի երիտասարդ վիճակի։

Մկների մոտ, 15-PGDH ինհիբիտորի կիրառումից հետո, ծնկի աճառը հաստացել է՝ ձևավորելով ֆունկցիոնալ հիալինային աճառ։ Ծնկի վնասվածքներից հետո բուժումը զգալիորեն նվազեցրել է արթրիտի վտանգը և բարելավել շարժունակությունն ու ծնկի ծանրաբեռնվածությունը։ Վերլուծությունը ցույց է տվել խոնդրոցիտների տեսակների տեղաշարժ դեպի ավելի երիտասարդ, ավելի ֆունկցիոնալ պոպուլյացիաներ։

Մարդու հյուսվածքի հետ կատարված գիտափորձերը հաստատել են 15-PGDH ակտիվության, աճառի քայքայման նվազումը և հոդաբորբի աճառի վերականգնման սկիզբը։

Ըստ հետազոտողների՝ դա չափահաս հյուսվածքի վերականգնման նոր մեթոդ է, որն տարիքային և վնասվածքային արթրիտի բուժման համար մեծ կլինիկական ներուժ ունի։ Մկանային թուլության դեմ 15-PGDH ինհիբիտորի 1-ին փուլի կլինիկական փորձարկումը ցույց է տվել անվտանգություն և ակտիվություն առողջ կամավորների շրջանում՝ մարդկանց աճառի վերականգնման փորձարկումների համար հեռանկարներ բացելով։