Նոր հետազոտությունը խոստումնալից ապացույցներ է բացահայտել, որ ծխելը թողնելու դեղամիջոց վարենիկլինը (Chantix/Champix) կարող է օգնել կանեփի օգտագործման խանգարում (CUD) ունեցող մարդկանց կրճատել կանեփի օգտագործումը:
Խանգարումը, որը կապված է կանեփի օգտագործման հետ, աճող խնդիր է ամբողջ աշխարհում, մասամբ մի քանի երկրներում և ԱՄՆ նահանգներում վերջերս օրինականացման պատճառով, և այն բուժելու դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: CUD-ն բնութագրվում է կանեփի մշտական օգտագործմամբ՝ չնայած «կլինիկապես նշանակալի խանգարմանը», ինչպիսիք են կարևոր սոցիալական, մասնագիտական կամ հանգստի գործունեության անտեսումը, և մշտական օգտագործմամբ՝ չնայած կանեփին առնչվող ֆիզիկական կամ հոգեբանական խնդիրներին: Կանեփի օգտագործումը կապված է նաև հոգեբանական խանգարումների, քնի խանգարումների, հանման ախտանիշների (abstinentia, աբստինենտային համախտանիշ, հոգեկան և մարմնական ախտանիշների համակցություն, ոչ գրական՝ «լոմկա»), առաջանում է թմրամիջոցներից կախվածությամբ տառապող անձանց մոտ՝ թմրամիջոցի գործածումը դադարեցնելու կամ գործածվող օրական չափաբաժնի նվազեցման հետևանքով -խմբ.), տրամադրության խանգարումների և անհանգստության հետ: Վարենիկլինը ծխելը թողնելու արդյունավետ դեղամիջոց է:
Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանում անցկացված և Addiction բժշկագիտական հանդեսում հրապարակված այս հետազոտությունը ստուգել է՝ արդյոք վարենիկլինն ի վիճակի՞ է օգնել վերոնշյալ խանգարումների դեպքում:
Արդյունքները ցույց են տվել, որ այն տղամարդկանց, բայց ոչ կանանց, վարենիկլինն օգնել է նվազեցնել կանեփի օգտագործումը: (Վարենիկլինը հավասարապես արդյունավետ է ծխելը թողնելուն երկու սեռերի համար էլ): Հետազոտությանը մասնակցել են 174 մաստակ ծամողներ, որոնք շաբաթական առնվազն երեք օր օգտագործել են կանեփ: Մասնակիցները պատահական սկզբունքով բաժանվել են երկու խմբի՝ ստանալով վարենիկլին (օրական երկու անգամ 1 մգ դեղաչափով) կամ 12 շաբաթվա ընթացքում՝ պլացեբո: Մասնակիցները նաև շաբաթական կարճատև բժշկական զննումներ են անցել՝ դեղորայքի և բուժման ծրագրի նկատմամբ իրենց տրամադրվածնությունն ամրապնդելու համար։
Հետազոտության մեջ ընդգրկված տղամարդիկ, որոնք ստացել են վարենիկլին, շաբաթվա ընթացքում կանեփն ավելի հազվադեպ են օգտագործել, քան պլացեբո ընդունողները: Մասնավորապես, վարենիկլինի խումբը հետազոտության ընթացքում միջինում շաբաթական 7,9 կանեփի սեանս է ունեցել, իսկ հետազոտությունից հետո՝ 5,7 սեանս՝ հետազոտությունից հետո շաբաթվա ընթացքում, պլացեբո խմբի՝ ավելի քան 12 շաբաթական սեանսի համեմատ: Վարենիկլին ընդունող տղամարդիկ նաև շաբաթական միջինում 3,8 օր են օգտագործել կանեփ, պլացեբո խմբի՝ շաբաթական 4.7 օրվա համեմատ։
Հետազոտությանը մասնակցող և վարենիկլին ստացող կանայք չեն տարբերվել կանեփի օգտագործման առումով պլացեբո ընդունողներից։ Վարենիկլինի խումբը շաբաթական միջինում ունեցել է 10-ից փոքր-ինչ ավելի սեանս, պլացեբո խմբի՝ 9,2 շաբաթական սեանսների համեմատ (որոնք հետազոտությունից հետո շաբաթվա ընթացքում նվազել են մինչև 8,2): Վարենիկլին ընդունող կանայք շաբաթական միջինում օգտագործել են կանեփ 4,9 օր, պլացեբո խմբի՝ 3,6 օրվա համեմատ: Վարենիկլին ընդունող կանայք հայտնել են հանման և ծխելու ցանկության ավելի բարձր ցուցանիշների, ինչպես նաև անհանգստության ավելի բարձր մակարդակի մասին, քան որևէ այլ խումբ:
Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ վարենիկլին ընդունող կանայք հայտնել են բուժմանն ավելի ցածր տրամադրվածության մասին, քան պլացեբո ստացող կանայք:






