Գլյուկագոնանման պեպտիդ-1 ընկալիչի ագոնիստների (օրինակ՝ Օզեմպիկի) ավելացումը պրոգեստինի վրա հիմնված հորմոնալ թերապիային զգալիորեն նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգը։ Նման եզրակացության են հանգել Էլ Պասոյում Թեքսասի տեխնոլոգիական համալսարանին առընթեր Բժշկական գիտությունների կենտրոնի գիտնականները։ Արդյունքները հրապարակվել են JAMA Network Open հանդեսում։
Էնդոմետրիումի (վերարտադրության մեջ կարևոր դեր խաղացող՝ բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան և հղիության պահպանումն ապահովող արգանդի մարմնի –խմբ.) քաղցկեղը զարգացած երկրներում ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղն է։ Պրոգեստիններն օգտագործվում են արգանդի լորձաթաղանթի նախաքաղցկեղային փոփոխությունների և անոմալ արյունահոսության բուժման համար, սակայն դրանք չեն անդրադառնում նյութափոխանակության վտանգի, մասնավորապես՝ հիպերգլիկեմիայի և ինսուլինային դիմադրության գործոններին, որոնք կարող են նպաստել ուռուցքի առաջընթացին։
Հետազոտողներն իրականացրել են TriNetX տվյալների բազայի տվյալների հետադարձ վերլուծություն, որը ներառում է անանուն էլեկտրոնային բժշկական գրառումներ։ Նմուշը ներառում էր 18 տարեկանից բարձր 444 հազար 820 կանանց, որոնք ունեին էնդոմետրիումի հաստացում կամ արգանդի այլ բարորակ հիվանդություններ և ստանում էին պրոգեստիններ։ Մասնակիցները բաժանվել են խմբերի՝ հիմնվելով GLP-1 ագոնիստների, մետֆորմինի կամ երկուսի համակցության օգտագործման վրա։
Պարզվել է, որ կանանց շրջանում, ովքեր GLP-1 ագոնիստներ են ընդունում պրոգեստինների հետ միասին, էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման վտանգը միայն պրոգեստիններ ստացողների համեմատ 66%-ով ցածր էր։ Համակցությունն ավելի արդյունավետ էր, քան մետֆորմինը։ Եռակի թերապիան (GLP-1 ագոնիստներ, մետֆորմին և պրոգեստիններ) կրկնակի թերապիայի հետ և 56%-ով՝ համեմատած միայն պրոգեստինների համեմատ վտանգը նվազեցրել է 63%-ով։
Բացի դրանից, համակցված թերապիան ասոցացվուըմ էր հիստերէկտոմիայի անհրաժեշտության նվազման հետ։ Երկու տարի անց վիրաբուժական հիստերէկտոմիայի վտանգը GLP-1 ագոնիստներ և պրոգեստիններ ստացող բուժառուների շրջանում 53%-ով ցածր էր։ Հինգ տարի անց վտանգը միայն հորմոնալ թերապիա ստացող խմբի համեմատ մնացել է 41%-ի մակարդակին։
Հեղինակները նշում են, որ ստացված տվյալները հիմնված են բժշկական գրառումների հետահայաց վերլուծության վրա և, հետևաբար, չեն կարող ուղղակիորեն ապացուցել պատճառահետևանքային կապը։ Ընդսմին, արդյունքները ցույց են տալիս նյութափոխանակության խանգարումների, մասնավորապես՝ ինսուլինային դիմադրողականության և գլյուկոզի բարձր մակարդակի վրա կենտրոնանալու հավանական օգուտը՝ որպես ռիսկի խմբում գտնվող կանանց շրջանում էնդոմետրիումի քաղցկեղի կանխարգելման լրացուցիչ ռազմավարություն։






